Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այս շաբաթավերջին Երուսաղեմում պետք է հանդիպի Ուղղափառ արևելյան եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս Առաջին պատրիարքի հետ: Հանդիսավոր արարողությանը պետք է ներկա լինեն Երուսաղեմի քրիստոնեական 13 եկեղեցիների ներկայացուցիչները, գրում է «Գլոբալ Փոստ»-ը:
Ապշեցուցիչ է, բայց փաստ, որ մինչ օրս այդ եկեղեցիներից որևէ մեկը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել՝ ոչ սովորական, ոչ էլ էլեկտրոնային փոստով (այդ թվում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը -խմբ.): Երուսաղեմի աշխարհիկ իշխանություններն այստեղ պաշտոնապես 13 եկեղեցի են ճանաչում:
Ինչո՞ւ: Որովհետև հստակ չէ, թե ով պետք է ուղարկի հրավերները:
Ավելին, որոշված չէ, թե ով է դիմավորելու Պապին, երբ նա ժամանի Սուրբ Ծննդյան եկեղեցի: Եկեղեցին բաժանված է Հայ առաքելական, Ուղղափառ արևելյան և Կաթոլիկ եկեղեցիների միջև, դեռ որոշակի մասեր էլ տնօրինում են Ղպտիական, Եթովպիական եկեղեցիները: Մի քանի անգամ այստեղ, հատկապես Սուրբ Ծննդյան տոնակատարությունների օրերին, իսկական ձեռնամարտի են վերածվել վեճերը այս եկեղեցիների սպասավորների միջև:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ