Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոռեցին մեղադրվում է Նորաշեն գյուղի դպրոցից գողություն կատարելու մեջ

Մայիս 21,2014 13:24

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է գողություն կատարելու մեջ մեղադրվող Շ. Ավետիսյանի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Շ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 25-ին ապօրինի մուտք է գործել Նորաշեն գյուղի դպրոց, մետաղյա ձողի գործադրմամբ բացել է չհրկիզվող պահարանը և հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար`10502079 ՀՀ դրամին համարժեք:
Բացի այդ՝ ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող դանակ, որը հայտնաբերվել է 2013թ. փետրվարի խուզարկությամբ:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031