Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Հայաստանում նախագահն ու վարչապետն իրար խանգարում են»

Մայիս 21,2014 13:09

«Հայաստանում նախագահն ու վարչապետն իրար խանգարում են. կամ մեկն է ավելորդ կամ մյուսը: Ճիշտ կլինի, որ վարչապետական կառավարման համակարգ ներդրվի, այն, ինչ նշված է սահմանադրական հայեցակարգում»,-այսօր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկումների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Այնուհետև շեշտեց, թե իր գործունեության ընթացքում հանգել է այն եզրակացության, որ Սահմանադրության մեջ կան լրջագույն խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս պաշտպանել մարդու իրավունքները:

Այնուհետև հարցրեց՝ հնարավոր համարո՞ւմ եք գլխավոր դատախազի պաշտոնի առաջադրման հնարավորություն տրվի քաղաքական փոքրամասնությանը, որ հավասարակշռի իշխանությանը:

Այս առիթով ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Դատախազն իր ֆունկցիաներով մեր Սահմանադրությամբ գտնվում է դատական իշխանության հատվածում, բայց իր գործունեությամբ գործադիր իշխանությանն է բնորոշ: Իսկ այն մոտեցումը, որ գործադիրը կիսել տարբեր քաղաքական ուժերի միջև, արդյունավետ չեմ համարում: Քաղաքական փոքրամասնության լիազորություններն ավելի շատ վերահսկողական պիտի լինեն: Ուստի դեմ կլինեմ այդ մոտեցմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031