Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպանների ասուլիսը. «Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում»

Մայիս 21,2014 13:05

Ավտովթարի գործով ամբաստանվող , դերասան Վարդան Պետրոսյանի երկու պաշտպանները՝ Նիկոլայ Բաղդասարյանն ու Մարի Դոզեն այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսում անդրադարձան դատական գործընթացներին, տվեցին իրենց մեկնաբանություններն ամենից հաճախակի հնչող հարցադրումների կապակցությամբ:

Հարցադրումները վերաբերում էին մամուլում հնչեցված դեպքի վայրին, կատարված քննչական գործողություններին, Վարդան Պետրոսյանի սթափ լինելուն, բժշկական փաստաթղթերին, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցին՝ նախնական կալանքին:

Նիկոլայ Բաղդասարյանը վկայակոչեց տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի այն պնդումը, թե բժշկական փաստաթղթերի մեջ կան որոշակի անճշտություններ, որ Վարդան Պետրոսյանը եղել է ոչ սթափ:

«Ինչպես է արձանագրությունը կազմվել: Խմածության ստուգումը առհասարակ իրականացվում է կառավարության որոշմամբ, բժշկի կողմից լրացվում է արձանագրությունը, եւ ներկայացվում վարույթն իրականացնող մարմնին: Կառավարության որոշմամբ այդ արձանագրությունները պետք է կազմվեն երեք հատ:
Բժիշկը, իրականում դա եղել է բուժքույրը, էն բժիշկը ստուգել է, տեսել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ վիճակում է, ընդորում սթափության տվյալները պահպանվում են որոշակի ժամանակահատված, եւ կեղծել հնարավոր չեն, հավատացնում եմ, ինքը վերծանում է այս արձանագրությունից, դնում է իր բառով ասած «կապիռովկան», լրացնում է Վարդան Պետրոսյանի բոլոր տվյալները ,ծննդյան թիվ, գրում է սթափ, այնուհետեւ այդ փաստաթղթերն առանձնացնում է, ստորագրում է բնօրինակ մի փաստաթղթի տակ եւ կրկնօրինակի տակ: Առաջին օրինակն էլ ներկայացնում է նախաքննությունն իրականացնող մարմնին:»-ասում է Ն.Բաղդասարյանը, որի կարծիքով, ստորագրությունները տարբեր են , որեւէ կեղծիք չի եղել:

Օրեր անց, երբ շրջանառության մեջ է դրվում, Վարդան Պետրոսյանը խմած է եղել, թե ոչ, փաստաբանը հայտնեց, որ հարցումներ է կատարել ուղղված բուժհիմնարկներին, թե իրականում եղել է, թե ոչ, ինչ մեթոդով են դա ստուգել:

Բուժհիմնարկի տնօրենը հանձնարարում է բուժքրոջը, որպեսզի նա տա երկրորդ փաստաթղթի կրկնօրինակը: «Օդի մեջ խմածության հոտի ստուգման» մեթոդով է կատարվել ստուգումը:Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ երկրորդ օրինակը կտրամադրվի պաշտպանական կողմին: «Մանրամասն բացատրում եմ պարոն Բալոյանին, նա ասում է ես չեմ հասկանում: Ես չեմ հասկանում, թե նա ինչո՞ւ չի հասկանում»,-ասաց Ն.Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է գրանցման արդյունքների մատյանին, այն ըստ պաշտպանի տպագրվել է նաեւ մամուլում. «Այնտեղ հստակ գրված է, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում: Կառավարության որոշմամբ, եթե անձի ստուգման արդյունքներում առկա է սթափ վիճակ, այլեւս հետագա ստուգումներ անելն իմաստ չունի»,-ասաց Ն.Բաղդասարյանը:

Սակայն շարունակել են ստուգել մազով եւ արյունով , փորձաքննություն կատարել, թմրամիջոց օգտագործե՞լ է, թե՞ ոչ, եզրակացություն տրվե՞լ է .նա թմրամիջոց օգտագործած վիճակում չի եղել. «Դա արվում է ինչ որ տեղ միտումնավոր, որպեսզի խեղաթյուրվի իրականությունը, որպեսզի ճիշտ չներկայացվեն գործում եղած ապացույցները»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասներն առաջիկայում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031