Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի Հանրապետությունը կարկտավտանգ երկիր է». Արմեն Կարապետյան (Տեսանյութ) 

Մայիս 21,2014 12:41

Հայաստանի տարածքում այսօրվա դրությամբ գործում են 442 հակակարկտային կայաններ, 4 մարզային կենտրոններ եւ 2 լակատորային կենտրոններ: Այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Արմեն Կարապետյանը:
«442 հակակարկտային կայաններից 72-ը գտնվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, 165-ը՝ Արմավիրի մարզում, 60-ը՝ Արագածոտնի, 67-ը՝ Արարատի, 45-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի, 8-ը՝ Կոտայքի եւ 6-ը՝ Վայոց Ձորի մարզերում են»,- ավելացրեց Ա. Կարապետյանը:

Պրն Կարապետյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության եւ ԱԻՆ նախաձեռնությամբ անցյալ տարի որոշում է կայացվել հակակարկտային կայանների միասնական կառավարման համակարգ ստեղծելու համար, որը հնարավորություն կտա բոլոր հակակարկտային կայանները միասնական կերպով մեկ տեղից կառավարել: Պրն Կարապետյանը հայտնեց, որ ապրիլի 23-ից տարբեր սեփականատերերի պատկանող 136 հակակարկտային կայանները անցել են միասնական կառավարման. «Միասնական կառավարման համակարգը թույլ է տալիս, օրինակ, Արարատի մարզից ղեկավարել Լոռու մարզի կայանները, կամ Շիրակից՝ Արմավիրի մարզի կայանները՝ փոխադարձ իրար օգնելով: Մի կենտրոնից շատ դժվար է կառավարել հակակարկտային կայանները, եւ միասնական կառավարման համակարգի դեպքում, մյուս մարզերի օգնության շնորհիվ կառավարումը ավելի հեշտանում է»:

 

Ա. Կարապետյանը նշեց, որ աշխարհում Հայաստանի Հանրապետությունը կարկտավտանգ երկրներից մեկն է. «Հայաստանում հողատարածքների մոտ 90 տոկոսը վտանգավոր տարածքներ են, որոնք կարկտից պաշտպանման կարիք ունեն: Հիմնականում կայանների ահռելի մասը Արարատյան դաշտավայրում է: Արարատյան դաշտավայրի համար արդեն ստեղծել ենք երկրորդ պաշտպանական գոտին»:

Պրն Կարապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանի տարածքում մշակվող հողատարածքները կազմում են մոտ 300 հազար հեկտար, որոնց միայն 10 տոկոսը՝ 30 հազար հեկտարն է պաշտպանված ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կողմից. «Այդ 30 հազար հեկտարի վրա այս տարի կարկուտ չի տեղացել»:

Արմեն Կարապետյանը նաեւ ներկայացրեց, որ լակատորային կենտրոններից շուրջօրյա 24 ժամյա հերթապահություն է սահմանված: «Լակատորը մոտ 200 կմ հեռավորության վրա տեսնում է գոյացող կարկտաբեր ամպերը եւ ազդանշանի միջոցով տեղեկացնում է ճգնաժամային կառավարման կենտրոնին, որն էլ սկսում է ղեկավարել այդ պրոցեսը»: Պրն Կարապետյանի խոսքերով՝ վերջին 2 ամսվա ընթացքում լակատորները կարկտաբեր ամպերի վրա 77 անգամ ներգործություն են իրականացրել եւ որ կայաններով պաշտպանվող տարածքներում կարկուտ չի տեղացել:

Մանրամասն՝ տեսանյութերում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031