«Մամուլի հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեմ». Aravot.am-ի խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյան- Լեւոն Տեր-Պետրոսյան երեկ կայացած հանդիպումից որոշ մանրամասների անդրադառնալ, այդպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւս ձեռնպահ մնաց մեր հարցերին պատասխանել: Ասաց՝ «հրապարակային ասելու բան չկա»:
Հիշեցնենք. երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը հանդիպել ու քննարկել են քառյակի հետագա ռազմավարությանն ու գործունեությանը վերաբերող հարցեր: Թե հատկապես ինչ որոշումների են հանգել՝ այդպես էլ պարզ չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ