Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները քննարկում են չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքը

Մայիս 21,2014 12:14

Մայիսի 21-ին տարբեր բուհերի շուրջ 100 ուսանողներ մասնակցում էին «Առաջնորդենք ապագան. գիտության երիտասարդացում» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքներին։ Ուսանողական համայնքն աշխատանքային խմբերում քննարկում էր գիտության երիտասարդացման, ուսանողական ինքնակառավարումների մենեջմենթի, եվրոպական բարձրագույն կրթական դաշտում ուսանողների ներգրավվածության, չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքի, բուհական ուսանողական շարժումներում արտասահմանցի ուսանողների ինտեգրման հարցերը։

Երիտասարդ գիտնականների դպրոցը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։

Հեռակապով ծրագիրը ողջունեցին Եվրոպայի ուսանողական միության նախագահը, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողության հետ կապերի և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը։ Տեսակապի միջոցով դպրոցի աշխատանքներին մասնակցում էին նաև Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները, տարբեր երկրների ուսանողներ։

Karen Avagyan-Miqayel NarimanyanՀայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը բարձր գնահատեց ուսանողների կողմից քննարկվող հարցերը՝ առանձնացնելով հատկապես «Չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունք» թեման։ Կարեն Ավագյանը չճանաչված երկրների քաղաքացիների կրթության իրավունքը դիտարկեց որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս՝ կարևորելով չճանաչված պետություններին ու նրանց քաղաքացիներին կրթական ծրագրերում ներգրավելու հարցը:

Ողջունելով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքները՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը շեշտեց, որ բուհերում ուսումնական պրոցեսը պետք է կազմակերպվի, անցկացվի ու գնահատվի՝ հիմնվելով հետազոտությունների արդյունքում ստացված փաստերի վրա։ Այդ համատեքստում նա կարևորեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Ավագյանի «Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները» գիտական հետազոտությունը։ ԵՊԲՀ ռեկտորը հույս հայտնեց, որ այդ հետազոտությունը կունենա շարունակություն՝ հաջորդ փուլում ընդգրկելով ուսանողության հոգեհուզական վիճակը, որն էապես անդրադառնում է ուսանողների առաջադիմության, առողջության վրա։ Միքայել Նարիմանյանը երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպիչներին կոչ արեց իրենց աշխատանքների վերլուծությունները փոխանցել ռեկտորատ, որոնք կներկայացվեն բուհի գիտխորհրդի առաջիկա նիստում և հաշվի կառնվեն ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցերում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031