Լրահոս
Օրվա լրահոսը

Թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ տեղեկացրին, որ ԱԺ-ն անհրաժեշտ ֆինանսական հատկացում չի կարող անել

Մայիս 21,2014 11:59

Զավեշտ, որը վտանգում է Ազգային Ժողովի հեղինակությունը և կարող է մեր գործընկերների համար ընկալվել որպես դիրքորոշում և արհամարհանք:

Դեռևս նախորդ տարվա աշնանը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստը, սակայն Հայաստանի Հանրապետությունից մասնակցություն չեղավ: Հայկական կողմը դա հիմնավորեց տարվա ավարտով և բյուջեում գումարի սակավությամբ, ինչին ,բնականաբար, այն ժամանակ ըմբռնումով մոտեցա:

Մայիսի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական և ֆինանսական մշտական հանձնաժողովի նիստը:

Թերևս ավելորդ է ներկայացնել դրա կարևորությունն ու քննարկվող հարցերն ու սպասելի որոշումները, որոնք կայացվում են նման բարձր մակարդակի քննարկումներից հետո:

Վերոնշյալ պատվիրակության կազմում ենք ես և գործընկերներս ՝ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Այվազյանը, սակայն երեկ՝ թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ տեղեկացրեցին, որ Ազգային Ժողովն անհրաժեշտ ֆինանսական հատկացում չի կարող անել և աշխատանքային գործուղումը չի կարող կայանալ:

Անթույլատրելի է, որ նմանօրինակ կարևոր միջխորհրդարանական, դիվանագիտական այցելության համար գումար չկա, սակայն ամեն անգամ ծանոթանալով բյուջեի ծախսային մասին, ականատես ենք լինում մի շարք չհիմնավորված և ոչ նպատակային ծախսերի:

Մտահոգիչ է, որ նման գործելաոճով առաջնային վտանգի տակ է դրվում մեր երկրի խորհրդարանական դիվանագիտությունն ու Ազգային Ժողովի վարկանիշը՝ մեր գործընկեր երկրների մոտ: Մեր մասնակցությունը կարևոր էր հատկապես այս ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում քաղաքական լուրջ գործընթացներ են ընդանում, իսկ հանձնաժողովի նիստին նախատեսված էր ԱՊՀ գործընկեր երկրների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ և ուշադրություն՝ Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ-դիտողություն, որը պետք է քննարկվեր Սանկտ-Պետերբուրգում:

Հ.Գ. Բոլոր հետևությունները թողնում եմ Ձեր դատին

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր
Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031