Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որտեղ հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանը չեմպիոնի կոչումը նվաճելու լավ հնարավորություն ունեին:
«Արմագեդոնում» Վարուժանը, հաղթելով Ալեքսանդր Լենդերմանին, վճռորոշ փուլում հանդիպեց Գատա Կամսկու հետ, սակայն զիջեց նրան 0,5:1,5 հաշվով: Տաթեւ Աբրահամյանն իր հերթին «Մահվան մրցամարտում» հաղթահարեց Աննա Զատոնսկիխի արգելքը եւ չեմպիոնի կոչման համար նույն հաշվով պարտվեց Իրինա Կրուշին:
Գատա Կամսկին եւ Իրինա Կրուշը կրկնեցին իրենց անցած առաջնության արդյունքը, իսկ Վարուժանն ու Տաթեւը բավարարվեցին ԱՄՆ-ի փոխչեմպիոնի տիտղոսով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները`uschesschaps.com-ի