Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության շարադրությունը բնապահպանության թեմայով. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 21,2014 11:27

Վերջապես Ազգային ժողովում օրենսդիր մարմինը քննարկման դրեց գործադիր մարմնի՝ կառավարության ծրագիրը։ Եթե անկեղծ լինենք՝ այն իրականում հիշեցնում է մաղթանքների մի ժողովածու կամ էլ լայնածավալ շարադրություն, որի յուրաքանչյուր մասը շարադրել է տվյալ ոլորտի այն պատասխանատուն, որը դպրոցական տարիքում շարադրության թե մտքի եւ թե քերականության համար պարբերաբար գերազանց գնահատական է ստացել։

Թերեւս ամենադրական ու էմոցիոնալ շարադրությունը կարելի է համարել ծրագրի՝ բնապահպանությանն առնչվող մասը, որը պայմանական կարելի է կոչել «շարադրություն բնապահպանության թեմայով»։ Վերոհիշյալ մասում կառավարությունը հավաստիացնում է, թե բնապահպանական եւ տնտեսական օգուտների ու վնասների գնահատման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը, մարդու առողջության պահպանումը եւ կյանքի որակի բարձրացումը բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության առանցքն են։ Այդ նպատակով էլ կառավարությունը ծրագրի մեջ խոստանում է ապահովել շրջակա միջավայրի պահպանությանը եւ բնական ռեսուրսների (այդ թվում՝ ընդերքի) բանական օգտագործումը, ներդնել թափոնների հաշվառaման համակարգ, հիմնանորոգել կեղտաջրերի մաքրման կայանները եւ կառուցել նորերը։

Կառավարությունը չի մոռացել խոսել նաեւ Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման եւ ջրօգտագործման հաշվառման ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման եւ ներդրման մասին, որի արդյունքում ստորերկրյա ջրային հաշվեկշռի վերականգնման եւ վերականգնվող ռեսուրսներն ավելի արդյունավետ կօգտագործվեն։ Բռնվե՛ք, մոտ մեկ ամիս առաջ Սեւանա լիճը հավելյալ 70 մլն խմ ծավալով դատարկելու նախագիծ ներկայացրած կառավարությունը խոստանում է շարունակել Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ պահպանության միջոցառումների իրականացումը։

Ավելին՝ անտառների վերացմանն ուղղված քաղաքականություն վարող կառավարությունը վերոհիշյալ շարադրության մեջ հիշել է նաեւ առանց այդ էլ քիչ մնացած անտաոների մասին եւ, որքան տարօրինակ է, նպատակ է դրել ապահովել անտառապատման եւ անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031