Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանի համար 915 համայնքներ ունենալը մեծ ճոխություն է՝ ե՛ւ վարչական, ե՛ւ ծախսերի առումներով։ Ըստ նրա՝ Հայաստանում ամենաշատը պետք է լինի 300 համայնք։
«ՉԻ» – Հովիկ Աբրահամյանն, իհարկե, իրավացի է, պետք է խոշորացում կատարել։ Ճիշտ է, արդյունքում մի քանի տասնյակ գյուղեր կվերանան, բայց դե հիմա…
Եվ ընդհանրապես՝ Հայաստանի համար 500 հազար թոշակառու ունենալն էլ է շքեղություն. ե՛ւ վարչական առումով, ե՛ւ ծախսերի։ Հերիք չի այդքան մարդու թոշակ ենք տալիս, դեռ մի բան էլ դժգոհում են, թե քիչ է։ 3
60 հազար աշակերտ ունենալու մասին ընդհանրապես չենք խոսում՝ դա տնաքանդություն է։ Այդքան մարդու հաշվով դպրոցներին գումարներ են փոխանցվում, ուսուցիչների աշխատավարձ է տրվում եւ այլն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում