Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը իր նախորդին բացահայտ կերպով ստախոս անվանեց. «Ժողովուրդ»

Մայիս 21,2014 10:59

«Նոնսենսների» հաջորդ չափաբաժինը Աբրահամյանը փոխանցեց արդեն գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ստեղծելու հետ կապված հայտարարությունների ընթացքում։ «Ստվերը բոլորիս թշնամին է, եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ եւ հետեւողական։ Ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից։ Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ։ Եվ բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը»։

Փաստորեն՝ Հովիկ Աբրահամյանն այդ ամենը հասկացել է միայն վարչապետի աթոռին նստելուց հետո։ Հակառակ դեպքում՝ ինչն էր նրան խանգարում իր մերձավորների նկատմամբ առավել խիստ լինել ԱԺ նախագահի պաշտոնում, ինչու Աբրահամյանը չէր փորձում այդ ժամանակ բարեփոխվել եւ սեփական ահռելի բիզնեսները ստվերից դուրս հանել։

Իսկ ինչ վերաբերում է զոռբայությամբ ուրիշի բիզնեսները յուրացնելու անթույլատրելիությանը, ապա Հովիկ Աբրահամյանի շուրթերից նման հայտարարությունը մեկնաբանելը, մեղմ ասած, անիմաստ է։

Նորանշանակ վարչապետի հաջորդ ուշագրավ հայտարարությունը կապված էր կառավարության ծրագրում աշխատատեղերի բացման մասին խոստումների բացակայության հետ։ Այս դեպքում արդեն Աբրահամյանը ոչ ավել, ոչ պակաս՝ իր նախորդին բացահայտ կերպով ստախոս անվանեց. «Ես սուտ խոստումներ չեմ ուզում տալ։ Հիմա գրենք 100 հազար աշխատատեղ, է, գրած էր, ես դեմ եմ նման թվեր գրելուն»,- ասաց Սերժ Սարգսյանի՝ նախորդներին չփնովելու հորդորը բանի տեղ չդնող վարչապետը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031