Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը գումար չունի։ Սնանկացած վիճակ ա». «Հայկական ժամանակ»

Մայիս 21,2014 10:53

Հայաստանյան բնակչությունն օրեցօր նվազում է ու նաեւ ցածր գնողունակություն ունի, ինչն էլ կարեւոր գործոն է դառնում շուկայում վաճառվող մթերքի գնի ձեւավորման վրա։
Երեւանի «Մալաթիա» շուկայում աշխատող վաճառողների փոխանցմամբ, որոշ ապրանքներ այս տարի թանկ են նախորդի համեմատությամբ, որոշները՝ էժան։ Թանկությունը պայմանավորվում է բերքի ծավալների նվազմամբ, որովհետեւ ցուրտ էր, կարկուտ էր։

Իսկ այն դեպքերում, երբ գները համեմատաբար մատչելի են, վաճառողներն ընդգծում են մարդկանց ցածր գնողունակությունը։ Ելակ վաճառողներից մեկն ասաց, որ այդ հատապտղի 1 կիլոգրամը վաճառում է 800 դրամով։ Անցած տարի այս ժամանակ արժեցել է 500-600 դրամ։ Խոսքը միայն Մալաթիայի շուկայում գործող գների մասին է, այսինքն՝ վերավաճառողները սրան դեռ մի քանի հարյուր դրամ ավելացնում են։ «Ցուրտը խփել ա։ Ամռանը կէժանանա, բայց նախորդ ամառվանից էլի թանկ կլինի»,- կարծիք հայտնեց նա։
«Գիլասը 1200 դրամ ա։ Բիրիքի գներ են։ Անցած տարի 600-800 դրամ էր։ Էս տարի սաղ էղածը ցուրտը տարավ, քամին թափեց, ավերեց։ Թութը անցած տարի տալիս էինք 500-600 դրամով, էս տարի՝ 700-800-ով։ Հազարով էլ կա»,- փոխանցեց մեկ ուրիշ վաճառող։
Վերջինիս հարեւանությամբ աշխատող տիկին Հերիքնազը, սակայն, պնդեց, թե նա ճիշտ չի հիշում, եւ ըստ իր նշածի, ապրանքի գները անցած տարվա համեմատությամբ կարելի է ասել չեն փոփոխվել։ «Համարյա նույնն ա։ Ճիշտ ա, էս տարի բերքը շատ քիչ ա, բայց կասեմ, որ գները նույնն են։ Հըլը լոբին անցած տարի էս ժամանակ 1500 դրամ էր, էս տարի իջել է մինչեւ 1200: Ելակը ավելի էժան ա, գիլասը էժան ա, որովհետեւ պահանջարկ չունենք, չենք կարողանում վաճառել։ Ժողովուրդ չկա, մարդ չկա, տարին տարվա վրա փոխվում ա, ավելի վատանում ա, մարդկանց ձեռքին գումար չկա։ Թոշակառուն ինչքա՞ն թոշակ պիտի ստանա, որ գա 1200 դրամով լոբի առնի, կամ ելակը՝ 1000 դրամով։ Սկսած 400-ից մինչեւ 1000 դրամ ելակ կա, բայց գումարը չի հերիքում։ Ամբողջ հարցը դա է, որ ոչ թե մթերքը թանկ ա կամ ինչ-որ բան, ո՛չ, ժողովուրդը գումար չունի։ Սնանկացած վիճակ ա։ Սնանկ են, չեն կարողանում աշխատել։ Ես որ սա վաճառում եմ, կարծում ես՝ ամեն օր տուն եմ տանում, ուտո՞ւմ ենք։ Իհարկե ոչ: Չեմ կարող»,- մանրամասնեց նա։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031