Ես ինքս ինձ խոսք էի տվել սպասել 100 օր եւ նոր միայն անդրադառնալ նորաթուխ վարչապետին (իբրեւ վարչապե՛տ նորաթուխ, իսկ ընդհանրապես՝ լավ էլ հնաբնակ է) ու նրա գործունեությանը:
Բայց մայիսի 20-ին կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանն էնպիսի բաներ ասաց, որ Երեւանի բոլոր գրիլ-ապարատներում հանգիստ իրենց համար շուռումուռ եկող չաղլիկ հավիկները ծիծաղից կրկին մեռան:
Դե, ես էլ չդիմացա դրանց (հավիկների թմփլիկ տեսքի չէ, Հովիկ Աբրահամյանի ասածների) մասին գրելու գայթակղությանը:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»