Լրահոս
Օրվա լրահոսը

«Դ!եմ եմ»–ի անդամը չբացառեց, որ եթե կառավարությունը շարունակի նույն գործելաոճը, ապա իրենք կդնեն նոր կառավարության հրաժարականի հարցը. «Հայկական ժամանակ»

Մայիս 21,2014 10:39

Արդեն երկու օր է, ինչ Ազգային ժողովում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, նորից առաշ են քաշում «պարտադիր» բաղադրիչը։

ԿԲ նախագահ Արթուր Զավադյանը, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, ասել էր. «Իհարկե լինելու է «պարտադիր» բաղադրիչը։ Առանց դրա, օրենքի շարժիչ ուժը կորում է։ Պետք է այնպես անել, որ օրենքի դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը»։ Երեկ էլ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, կրկնեց իր նախորդ միտքը՝ լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված:

«Դ!եմ եմ» քաղաքացիական շարժման անդամները երեկ հայտնեցին, որ բացասական են վերաբերվում երկու հայտարարություններին էլ, քանի որ շատ պարզ կերպով, Սահմանադրական դատարանը «պարտադիրը» ճանաչել է հակասահմանադրական։
«Դ!եմ եմ» շարժման անդամներից Գեւորգ Գորգիսյանն ասաց. «ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «պարտադիրը»։ Եթե նոր օրենք կմշակեն, որի մեջ նորից կլինի «պարտադիր» բառը, ուրեմն դա նորից հակասահմանադրական կլինի, իսկ եթե կառավարությունը կմտածի նորից Սահմանադրությանը դեմ գնացող օրենք մշակի, ուրեմն լիովին ինքն իրեն կհեղինակազրկի»։

Խոսելով Հովիկ Աբրահամյանի առաջ քաշած «պարտադիր, բայց ոչ պարտադրված» բանաձեւի մասին՝ Գորգիսյանն ասաց. «Պարտադիր բառը, անկախ գործածությունից, մեզ համար անընդունելի է։ Օրինակ՝ եթե ասում ենք՝ մարդ սպանելը հանցանք է, ուրեմն թույնելով կամ տանջամահ անելով սպանելը նույնպես հանցանք է։ Ի՞նչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված, դա ընդամենը բառախաղ է ու զուրկ է իմաստից»,- նշեց Գորգիսյանը։

Մեկնաբանելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի այն հայտարարությունը, որ «պարտադիրը» մնալու է, Գորգիսյանը արձագանքեց. «Այդ հայտարարությունները իրենց՝ օրենքի չիմացության արդյունք են։ Եթե ՍԴ-ն ասում է, որ դա հակասահմանադրական է, իսկ իրենք ասում են, որ պիտի լինի՝ ուրեմն իրենք քաղաքականությունում անելիք չունեն։ Առաջին օրվանից Հովիկ Աբրահամյանի գործելակերպը նույնն է, ու անընդհատ՝ վստահության անկում»։

«Դ!եմ եմ»–ի անդամը չբացառեց, որ եթե կառավարությունը շարունակի նույն գործելաոճը, ապա իրենք կդնեն նոր կառավարության հրաժարականի հարցը:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031