Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսը հուսահատվեց. «Հրապարակ»

Մայիս 21,2014 10:33

Երեկ հուսահատության օր էր Գորիսի բնակչության մեծ մասի համար: Քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ քաղաքապետի երկու հակալիսկայական թեկնածուները՝ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը, որոնք հնչեղ հայտարարություններ էին անում մինչեւ վերջ գնալու եւ միմյանց օգնելու մասին, հանեցին իրենց թեկնածությունները: Նախկին մարզպետի մարդը՝ տեղի ջրմուղի տնօրեն Վաչագան Ադունցը, փաստորեն, մնաց քաղաքապետի աթոռի միակ իրական հավակնորդը, ավագանու անդամ Հրայր Յոլյանին, իհարկե, չհաշված:
Վերջինս հերթապահ թեկնածու էր, որին լիսկայականները «ներմուծել» էին, որ Ադունցը հանկարծ չմնա մենակ եւ խայտառակ լինի: Ըստ Արա Բուդաղյանի, որն առաջինը հանեց իր թեկնածությունը, ինքը դա արել է Տիգրան Կարապետյանին օգնելու համար: «Ես հենց սկզբից էլ որոշել էի, որ քարոզարշավից առաջ հանելու եմ իմ թեկնածությունը»,- ասաց մեզ հետ հեռախոսազրույցում Արա Բուդաղյանը, վստահեցնելով, որ ինքը դա արել է Տիգրան Կարապետյանին պաշտպանելու համար, իսկ թե ինչու է վերջինս հանել իր թեկնածությունը, նա չգիտեր: «Հիմա կգնամ Գորիս, կիմանամ»,- ասաց նա: Տիգրան Կարապետյանն ամբողջ օրվա ընթացքում զանգերին չէր պատասխանում, իսկ մարզպետ Վահե Հակոբյանը, որն աջակցում էր Տիգրան Կարապետյանին, հեռախոսին ընդհանրապես չէր մոտենում: Թեեւ մեծ հաշվով բացատրությունների կարիք չկա, եւ ամեն ինչ պարզ է: ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրեն Խաչատրյանը չի հանդուրժել, որ ՀՀԿ-ական մարզպետը ոչ լեգալ աջակցություն ցուցաբերի Ադունցի հակառակորդին եւ ուղղակի ճնշում գործադրելով երիտասարդ մարզպետի վրա, «կոտրել» է նրան, ստիպելով հետ կանգնել իր մտադրությունից: «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ թեկնածուների վրա ճնշում է գործադրվել»,- հարցրինք Արա Բուդաղյանի վստահված անձ Ռոբերտ Սահակյանին: «Դե, ուրիշ ի՞նչ կարող էր լինել:

Ճնշում է, էլի»: Իսկ Արա Բուդաղյանը չի՞ նեղացել Տիգրան Կարապետյանից, քանի որ, փաստորեն, ստացվում է, որ Կարապետյանը նրան դավաճանել է: «Ոչ, չի նեղացել: Նա էլ է էդքանը տեսնում, հասկանում, պատկերացնում»: Գուցե նա՞ էլ գիտեր «սցենարի» մասին, եւ նրա վրա է՞լ է ճնշում գործադրվել: «Չգիտեր, չէ, որեւէ այդպիսի խնդիր չկա,- ասաց Ռոբերտ Սահակյանը եւ ավելացրեց։- 80 եւ ավելի տոկոսի համակրանքն ուներ Տիգրան Կարապետյանը եւ հանկարծ հրաժարվում է: Մեծ հիասթափություն է տիրում Գորիսում: Էս ժողովրդին փրկել է պետք»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արամ says:

    էս ինչ ժողովուրդ ա մեր ժողովուրդը….հա, հասկացանք, որ արդարադատություն չկա, բա ուրիշ բան էլ չկա՞…………..Վազգեն Սարգսյանին խփեցին, ախպերն իրան եսիմ ինչի նման պահեց, հիմա էլ Բուդաղյան Արան…ախպորը խփին, իսկ ինքը եսիմ ինչեր ա անում………արա լավ էէէէէէէէէէէէէ

  2. Ashot says:

    հետաքրքիր է, էդ ո՞նց եք տոկոսները հաշվել… 80 տոկոսի համակրանք, չգիտեմ ինչ… Ոնց եք էդպիսի պրովակացիա տարածում; Ով է էդ Տիգրան Կարապետյանը, որ դարձրիք կուռք: Զտարյուն կապիտալիստ, անդեմ արարած, որ թիկունք էր գտել փափուկ աթոռ զբաղեցնելու համար: ահա թե ինչպես վարվեց սանիկի հանդեպ քավորը… Ուղղակի ծիծաղելի է: Փաստը մնում է փաստ, որ Վահե Հակոբյանն է հրաժարվել սատար լինելուց Տիգրանին, դրա համար էլ հանել է: Առանց այդ թիկունքի Տիգրանը ոչինչ է գորիսում:

    • Հայկ says:

      Ashot եթե դու ճանաչես Տիգրանին և գոնե մեկ անգամ շփվես նրա հետ, ապա կհասկանս թե ով է նա ու երբևէ նման արտահայտություններ չես անի, առանց այդ թիկունքի էլ Տիգրանը Գորիսում՚ լավ հարգանք է վայելում,, Նրա պայքարը աթոռի կռիվ չէր, այլ արդարության հասնելու կռիվ,, Ծիծաղելին քո առաջարկած մտքերն են, որ առանց իմանալու փաստեր ես ասում,,
      Եվ մի բան էլ ավելացնեմ, եթե դու Գորիսեցի չես, ապա այսուհետ քո հարազատ քաղաքի անունը փոքրատառ կգրես,,

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031