Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոսկրիպցիոն ցուցակներ

Մայիս 21,2014 10:28

Դեռեւս հին Հռոմում կար «պրոսկրիպցիայի» գաղափարը: Լատիներեն այդ բառը նշանակում էր «գրավոր հրապարակել»: «Պրոսկրիպցիոն ցուցակի» մեջ սկզբնական շրջանում մտնում էին իսկական հանցագործները, որոնք հետախուզման մեջ էին: Բայց շատ արագ` Սուլայի ժամանակներից (մ.թ.ա. 82-79 թվականներին) դա դարձավ քաղաքական եւ անձնական հաշիվներ մաքրելու միջոց: Այդպիսին էլ մնաց:

Նման ցուցակներ հիմա կիրառվում են նաեւ միջազգային մասշտաբով: Ամերիկացիներն ու եվրոպացիները, օրինակ, պարբերաբար «սեւ ցուցակի» մեջ են մտցնում ռուսաստանցի այն պաշտոնյաներին, որոնք, իրենց կարծիքով, բավականաչափ ժողովրդավար չեն: Կիսում եմ ամերիկացիների կարծիքն այդ պաշտոնյաների մասին, սակայն նաեւ կարելի է հարցնել` մի՞թե նրանք միայնակ են այս լենուբոլ աշխարհում: Ի՞նչ կասեք, օրինակ, Սուդանի իշխանությունների մասին, որոնք կախաղանի են դատապարտել մի հղի կնոջ` այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է իսլամից եւ ընդունել է քրիստոնեություն: Որքան գիտեմ, սուդանցի ոչ մի պաշտոնյայի մուտքը Եվրոպա կամ ԱՄՆ արգելված չէ: Կամ՝ ի՞նչ կասեք Սաուդյան Արաբիայի շեյխերի մասին: Նրանք բոլորը դեմոկրա՞տ են:

Ներքին կյանքում նույնպես այդ հնարքը հաճախ է օգտագործվում: Օրինակ՝ 1994 թվականի ամռանը հանրահավաքի ժամանակ Աշոտ Մանուչարյանը հրապարակել էր այն լրագրողների անունները (նաեւ՝ իմ), որոնք, իր կարծիքով, սխալ են լուսաբանում ներքաղաքական իրադարձությունները: Այսպես ասած՝ «քսի էր տալիս» հեղափոխական զանգվածներին լրագրողների վրա:

Հետագա տարիներին Հայաստանում ազգի դավաճանների եւ մարդկության թշնամիների բազմաթիվ ցուցակներ են հրապարակվել` հայտնի եւ անհայտ գործիչների կողմից: Մեր երկրում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, օրինակ, ունի հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրող հ/կ-ների սեւ ցուցակ, որովհետեւ նրան հասու են «խրելու» կամ «չխրելու» միակ ճիշտ չափանիշները:

Բայց ամենակարեւոր պրոսկրիպցիոն ցուցակները Հայաստանում կապված են ոչ ավանդական կողմնորոշում ունեցող պաշտոնյաների հետ` այդ հույժ գաղտնի ցուցակը ժամանակ առ ժամանակ տարբեր գործիչներ սպառնում են հրապարակել: Համ իրենց «ազգային ոգին» են ցուցադրում, համ էլ անշառ թեմա են գտնում` հասարակությանը զբաղեցնելու: Ավելի «ազգանվեր» կլիներ, իհարկե, հրապարակել կոռումպացված պաշտոնյաների ցուցակը, բայց դա այնքան էլ անշառ գործ չէ:

Հարակից թեմա է Կոնչիտան: Եթե դու նրան չես հայհոյում, ուրեմն դու քարոզում ես այդ ապրելակերպը: Կարելի է կազմել չհայհոյողների ցուցակը: Կարեւոր ազգային նպատակ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    Միտքը լինում է երկար կամ կաճ, խելքը` շատ կամ պակաս, հոգին` մաքուր կամ կեղտոտ եւ այլն:
    Ով ո՞րն է հաշվի առնում (գերադասում), երբ ընտրում է իրեն (համապատասխան) շրջապատ:
    Աշոտ Մանուչարյանը ԼՏՊ-ական, տեղական նշանակության քաղաքական արտիստ է դիլետանտի կարգավիճակով:
    Այն ժամանակ չկար Գլենն Լի Բեք “Նազարյան”,որ Մանուչարյանի ցուցակում հրապարակվեր:
    Եթե Գոռերը, գոնե մեկ անգամ պատմության մեջ, փակեն օդանցքը (էլ չեմ ասում՝ պատուհանը), բոռերը ներս չեն լցվի:
    Ցուցակներ կազմելը` ազգային նպատա՞կ:

  2. Մարդ says:

    Այդպիսի ցուցակները ապրանքի « օրինակ մսի» նման բաներ են. Կուզես կպահես միայն քեզ համար , Կուզես կբաժանես մի քանի հոգու մեջ , Կուզես կդնես սառնարանում եվ կհանես գինը բարձրանալու դեպքում, Կուզես ջիջիլ կքցես , Կուզես գինը իջնելու դեպքում կհանես կբաժանես ժողովրդին թող զբաղվեն , Այսինքն հեչից ապրանք սարքելու ձեվ.

  3. David says:

    Սև ցուցակ հայերն են ունենում. մնացած ցուցակները մարդկության թշնամիներն են, որոնք դեզերով են և նրանց`գոյերին պետք է վառել:Ինքն իրեն ատող ազգի ապրելու իմաստը ո*րն է:Ատելությու*նը:Այրել է պետք ատելությունը գոյածին առանց ցուցակների:

    • Ruben says:

      “Если в бочку попала ложка дегтя, выбрасывай эту бочку с медом и не жалей”.
      Դուք Հայ հողի վրա զգացեք, նկատեք, ընդունեք եւ հաշվի առեք այն, ինչը Ձեզ հարազատ է (եթէ հայ եք): Եթե հայ էք` մնացածը տարեք Սովետաշեն:

  4. Ալեքսանդր says:

    Հիշեցի, որ ուսանողները կաշառակեր դասխոսների ցուցակ արդեն կախել էին; Ի՟նչ ստացվեց; Պակասեցի՟ն;

  5. David says:

    Գուցե և տխրեմ, երբ տեսնեմ ախտահարված օրրանս ու մաքրված ժանտախտը, գուցե նույնիսկ վրեժս մեռնի, բայց մի բան պարզ է ժանտախտի տարեղարձ այլևս չի լինի:Թող օրհնյալ լինի բարին, բայց ինձ հերիք է և ժանտախտի այրվելը, չարիքի սերմերի ոչնչացումը ի փառս Մարդու:Ուրիշ ելք չկա,միևնույնն է բորենին արյունոտելու է քանի դեռ արյուն կա աշխարհում:Առաջնահերթ պիտի այրվեն այն բորենիները, որոնք ուտում են և իրենց ձագերին:Այդ տեսակից շիկանում է մթնոլորտը:Ամենամեծ մարդաղետն է:Օդում չգրված բանաձևեր կան, որ այնքան պարզունակ են, որ չարժե նույնիսկ գրի առնել, այլ միայն կիրառել:Ոչ մարդանմանին հանուն Մարդու:Ոչ բորենուն, բայց ոչ թե հանուն շակալի, այլ Մարդու:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031