Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արդարադատության նորանշանակ նախարարը դրական քայլեր է ձեռնարկել Օմբուդսմենի առաջարկությամբ

Մայիս 21,2014 10:19

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ կալանավորված անձանց հետ մեկ խցում պահելու դեպքերը բացառելու ուղղությամբ:

Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի 1-ին տեղակալն այլ կալանավորված անձանց հետ միասին պահվում էր միևնույն խցում: Իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ ազատազրկվածներից անջատ պահելը, սակայն, օրենսդրական պահանջ է: Այն չպահպանելը կարող է հանգեցնել վերջիններիս նկատմամբ բռնության հնարավոր դրսևորումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

Պաշտպանի միջամտության արդյունքում Քրեակատարողական վարչության պետին տրվել է ցուցում՝ անվերապահորեն պահպանել օրենսդրությամբ նախատեսված պահանջները և բացառել նմանատիպ դեպքերը:
Արդարադատության նախարարությունը նախկինում ժխտում էր իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների հանդեպ օրենսդրության պահանջի խախտման դեպքերը, մինչդեռ Պաշտպանի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմը (ԲԿԱՄ) տեղում իրականացրել էր ուսումնասիրություն և արձանագրել այդ խախտումները:
Օմբուդսմենի աշխատակազմը բարձր է գնահատում Արդարադատության նախարարության պատրաստակամությունը և ակնկալում է արդյունավետ համագործակցություն:

Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031