Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարության պաշտոնանկությունից հետո ՀՀԿ-ին քշող հուժկու հեղեղ խոստացող քառյակի ուժերը հեղեղի փոխարեն զբաղված են ընդամենը միմյանց միջև հարաբերությունները ճշտելով. «Ժամանակ»

Մայիս 21,2014 10:17

Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ուշագրավ է, որ այս անգամ ոչ միայն Դաշնակցությունն է բացակայել, այլ նաև «Ժառանգությունը»: Սա նաև հասկանալի է, որովհետև ըստ էության ներկայումս խնդիրը ոչ թե, այսպես կոչված, քառյակի շրջանակում է, այլ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, որոնք պետք է պարզեն իրենց հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի և նրա կառավարության հանդեպ վերաբերմունքի մասով:

Աբրահամյանի նշանակումից ի վեր ՀԱԿ-ն անընդհատ փորձում է Աբրահամյանից համաձայնություն կորզել իշխանության ներսում Սերժ Սարգսյանի դեմ գործելու համար, իսկ «Բարգավաճ Հայաստանն», այսպես ասած, լոյալություն է ցուցաբերում Աբրահամյանի հանդեպ` գերադասելով նրան անձնապես որևէ մեսիջ չհղել: Սակայն Հովիկ Աբրահամյանին սա չի բավարարում: Մելիք-Ադամյանի մասին Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո Աբրահամյանը պատասխանեց նրան՝ թեև իր մասին այնտեղ ոչ մի խոսք չկար, ու հայտարարեց, թե չի կարծում, որ Ծառուկյանը հոխորտում է:
Այսինքն` Հովիկ Աբրահամյանին բավական չէ, որ ԲՀԿ-ն իրեն չհայհոյի կամ որևէ նենգ առաջարկ չանի, Աբրահամյանն, ըստ ամենայնի, ուզում է, որ ԲՀԿ-ն ընդհանրապես մնա շրջանակների մեջ, որոնց երաշխավոր ՀՀԿ-ում հենց Աբրահամյանն էլ նշանակված է: Ընդ որում` չի բացառվում, որ սա նաև պայման է Աբրահամյանին վարչապետ նշանակելու և այսպիսով անուղղակիորեն ոչ իշխանական ուժերի դեմքը փրկելու՝ ապրիլի 28-ին հայտարարված հանրահավաքներից: Սակայն, մյուս կողմից, հավանական է, որ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ից դժգոհ է նաև ՀԱԿ-ին կամ վերահսկողությունից դուրս թողնելու, կամ էլ խաղի ազատ տարածություն հատկացնելու առումով և ակնկալում է, որ ԲՀԿ-ն պետք է ՀԱԿ-ին էլ զերծ պահի Հովիկ Աբրահամյանի հասցեին սադրանքներ հղանալուց:
Սրանից զատ, իր վերջին հեռուստաելույթում Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն իր օրակարգն է ձևավորելու և ոչ մեկի հետևից չի գնալու: Այդ իսկ պատճառով էլ երևի թե կրկին Ծառուկյանի հետևից էր եկել Լևոն Տեր-Պետրոսյանը` երևի օրակարգը ճշտելու, որովհետև հավանականությունը շատ քիչ է, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվի Ծառուկյանի հետ համագործակցությունից, ինչ է թե նա իր օրակարգով է շարժվելու, ոչ թե ՀԱԿ-ի:
Այսպիսով, ընդամենը հարկ է արձանագրել, որ կառավարության պաշտոնանկությունից հետո ՀՀԿ-ին քշող հուժկու հեղեղ խոստացող քառյակի ուժերը հեղեղի փոխարեն զբաղված են ընդամենը միմյանց միջև հարաբերությունները ճշտելով:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031