Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը ծրագիրը նա ներկայացնում է ոչ թե գերհուզական ելեւէջներով, այլ սպառնալիքների ուղեկցությամբ. «Հրապարակ»

Մայիս 21,2014 10:12

Ծրագիրը մանրամասնորեն ուսումնասիրած անձինք ասում են, որ ընդհանուր առմամբ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագիրը շատ չի տարբերվում նախորդ կառավարության ծրագրից: Այս վարչապետը եւս նախկինի նման խոստանում է արժանապատիվ կենսապայմաններ, տարեցների կյանքի որակի բարելավում, անկախ դատական համակարգ, աղքատության կրճատում, տնտեսական 5 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ մինչեւ 65 հազար դրամ, ծնելիության խթանում: Անգամ նախկին վարչապետին հատուկ անհեթեթության հասնող ծրագրային կետեր կան՝ տեխնոպարկերի եւ «երեխաների սնուցման բարելավման» տեսքով:
Բայց մի կարեւոր հարցում, այնուամենայնիվ, նոր վարչապետը տարբերվում է նախկինից՝ իր ծրագիրը նա ներկայացնում է ոչ թե գերհուզական ելեւէջներով, այլ սպառնալիքների ուղեկցությամբ՝ խոստանալով ազատել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք կհանդգնեն չաշխատել: Իր ասածը հիմնավորելով ոչ թե տարբեր դասագրքերից վերցրած տերմիններով, այլ ձայնի վստահ ինտոնացիայով եւ պարզությամբ: Ընդդիմությանը, օրինակ, մարտահրավեր նետելով. «Պարտադրված եք մեզ հետ աշխատել, որովհետեւ մենք լավ ենք աշխատելու»։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031