Լրահոս
Օրվա լրահոսը

«Վովա Գասպարյանը չի՞ աշխատում, միայն ԱՄՆ դեսպանատո՞ւնն է աշխատում». (Տեսանյութ)

Մայիս 20,2014 23:14

Գենդերային խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները մտնում են հայ օջախ, ընտանիք ու քանդում: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ է դեմ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների համար պայքարող կազմակերպություններին: Ահարոնյանն այդ առնչությամբ նաեւ ավելացրեց` «Հավասարությանը ձեւաչափ կա, ի՞նչ ձեւի հավասարություն, է՞ս, որ տեսնում եք ճակատին գրում է գենդեր: Ես դեմ եմ, որ մարդիկ այստեղ նստած պետք է պաշտպանեն հայ օջախները, շնորհակալություն, ես չեմ ուզում ամերիկյան պաշտպան ունենալ, այդ կանանց ասել եմ` թողեք ու սիրուն գնացեք ստեղից»:

Հիշեցնենք, որ վերջերս Գավառի դատարանի մոտ, երբ բախտագուշակ Վարսիկի որդու` Սարգիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունն էր, տուժողին` Հասմիկ Խաչատրյանին սատարող «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանին Ռոբերտ Ահարոնյանը հայհոյել էր. «Դուք որտեղի՞ց եք, ս․․տիր եղեք ձեր երկիրը: Խի՞ եք եկել Հայաստանը խանգարելու»:

Այսօր պարոն Ահարոնյանը կրկին ներկա էր նույն գործով դատական նիստին, ու թեեւ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչներն այս անգամ ավելի շատ էին, սոցիալիստն այսօր ավելի հանգիստ էր ու ոչ ոքի չհայհոյեց:

IMG_0349

«Ես որպես տան տղամարդ, եթե իմ կինը երեխային ծեծի, դաժան ծեծի ենթարկի, կարելի ա անդազահան անել»,-մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց պարոն Ահարոնյանը, նկատի ունենալով, իբր թե Հասմիկ Խաչատրյանը ծեծել է իր երեխային. նշենք, սակայն, որ դա դատարանում ապացուցված չէ: «Տղամարդը իրավունք ունի ապտակել իր կնոջը»,-այսպես էր արտահայտվել սոցիալիստը Լարա Ահարոնյանի հետ վեճի ընթացքում, իսկ երբ մենք հարցրեցինք` դուք կհարվածե՞ք, կխփեք ձեր կնոջը, սոցիալիստն ասաց. «Ոչ մի անգամ չեմ խփի»:

Մանրամասն` տեսանյութում

 

Ռոբերտ Ահարոնյանը գրեթե նույնությամբ կրկնեց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը` որ պետք է Հայաստանում չեզոքացնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում. «Պետք է սահմափակել հ/կ-ների գրանցումը Հայաստանում` որպես գենդերային, հավատների եւ այլն: Ես դեմ եմ, որ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը մտնի հայ օջախ, թող մեր իրավունքները մեր հայերը պաշտպանեն»:

Մանրամասն` տեսանյութում

 

Պարոն Ահարոնյանը նշեց, որ այդ հ/կ-ները հայկական ընտանիքներ մտնում են ու քանդում, մինչդեռ հնարավոր է ամուսինները վեճերից հետո հաշտվեն: Երբ մեջբերեցինք որոշ հ/կ-ների պնդումներ, որ հաճախ բռնության ենթարկված կանայք ոստիկանություն են դիմում, սակայն քրեական գործ չի հարուցվում, ու բռնությունն ավարտվում է կանանց սպանությամբ,պարոն Ահարոնյանը մեզ մեղադրեց, որ մենք մեղադրում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին անգործության մեջ.« Ուրեմն Վլադիմիր Գասպարյանը, ներքին գործերը չե՞ն աշխատում, աշխատում է միայն ԱՄՆ դեսպանատո՞ւնը»:

Մանրամասն` տեսանյութում

 

«Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Մարո Մաթոսյանը մեզ հետ զրույցում Ռոբերտ Ահարոնյանի հայտարարությունների վերաբերյալ ասաց. «Մենք չենք գնում մտնում մարդկանց տները, ու խառնվում գործերին: Փաստն այն է, որ կա բռնություն, այդ կանայք այլ ելք չեն ունենում եւ դիմում են մեզ, ապաստարան ենք տալիս, քանի որ նրանք այլընտրանք չունեն»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031