Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե փող կա արանքում, ամեն ինչ վաճառվում է». Հրանուշ Խառատյանը՝ մարզահամերգային համալիրի վաճառքի մասին

Մայիս 20,2014 22:58

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չի զարմանա, եթե պարզվի, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նոր գնորդն էլ է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ համալիրի տեղում էլ է Yerevan.city լինելու. «Ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չեմ բացառում»:

Համալիրի շուրջ գործարքային խոսակցությունները նրան վաղուց են հասել, բայց դեռ չի շտապում շենքի վաճառքի վերաբերյալ գնահատականներ տալ, միայն նկատեց, որ Հայաստանում հուշարձանների հետ տարօրինակ բաներ են կատարվում, հերթով աճուրդի են հանվում, վաճառվում.« Մեր երկրում վաճառվող հերթական օբյեկտն է, հուշահամալիրի արժեքը իսպառ բացակայում է, պահպանվող հուշարձանների ցանկում էլ լինեն, կարեւոր չէ, եթե փող կա արանքում, ամեն ինչ վաճառվում է, ամեն ինչ գնվում է:  Վաղն էլ կարող են պատմության թանգարանը աճուրդի հանել, մյուս օրը՝ մեկ այլ հուշարձան: Վերջում էլ կառավարությունը կլուծարեն, շենքը աճուրդի կհանեն, գնում ենք Մաքսային միություն, կառավարությունն ի՞նչ ենք անում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031