Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն էլ դաս տվեց լրագրողներին. (Տեսանյութ)

Մայիս 20,2014 22:04

Այսօր Գյումրու «Ֆոտոն» վարժարանում գերժամանակակից  ինովացիոն տեխնոլոգիաներով հագեցած  դասարան բացելիս, լրագրողները  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից  հետաքրքրվեցին, թե քանի՞ տոկոսով կբարձրանա  մանկավարժների  աշխատավարձը: «2014 թվականի պետական բյուջեի դրած թվերը ես կարող հիմա բարձրաձայնել, մոտավորապես 8-10 տոկոսով կբարձրանա մանկավարժների աշխատավարձը: Իհարկե,  մենք պետք է այս ընթացքում հասկանանք նաև այն թիվը, որը կա Շիրակի մարզում, մենք հիմա ավելի շատ մանկավարժ ունենք  դպրոցներում աշխատող, քան աշխակերտ, խոսքը հարաբերակցության մասին է»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ այս խնդրի լուծման երկու տարբերակներն էլ վատն են` եթե զանգվածային կրճատումներ անեն, դա  սոցիալական խնդիրը կխորացնի, իսկ եթե  թույլ տան, որ ուսուցիչների մեծ մասը թերծանրաբեռնվածությամբ աշխատեն, սրանով կգցեն կրթության որակը: Ըստ նախարարի,  ինքը չի ուզում դպրոցը մանկավարժի համար լինի տնից դուրս գալու առիթ:

Այս հարցին պատասխանելու հետ մեկտեղ նախարարը ձեռքի հետ մի քանի դասեր տվեց  լրագրողներին: «Սիրելի լրագրողներ, դուք մեծ հաճույքով կարող եք տարածել ինչ-որ մի ուսուցչուհու  անուն, որը սխալ է վարվել կամ մի տնօրենի անուն, որը կաշառք է վերցրել, բայց հազարավոր ուսուցիչներ, մանկավարժներ որոնք ամեն օր աշխատում են, իրենց անունները չեք ուզում տարածել: Երբ որ մի կրթական այսպես ասած  արտակարգ իրավիճակ է լինում, ենթադրենք ինչ-որ մեկը բռնվել է ինչ-որ վատ արարքի վրա, գրեք այդ ամենը, մի կոծկեք,  ընդհակառակը օգնում եք մեզ` նման դեպքերում` դառնալով մեր դաշնակիցը, բայց կողքից, որպեսզի չստացվի, որ մանկավարժները վատն են, դպրոցները վատն են, փորձեք այդ օրը գոնե երկու ուսուցչի մասին դրական ռեպորտաժ գրեք: Լավ դեպքերը ստվերվում են, մտածում ենք այդպես էլ պետք է լինի, բայց հանկարծ ինչ-որ  մեկը ինչ-որ մի տեղ ինչ-որ մի պրոբլեմ է տալիս, դարձնում ենք մատի փաթաթան, լրահոսի թոփ թեմա: Ինչի՞  ենք հասնում, կրթության  մասի՞ն ենք մտածում, խնդրում եմ գովաբանեք լուսաբանեք լավը, լավ մանկավարժներին,  ինձ չէ, ես քաղաքական գործիչ եմ», -ասաց նախարարը:

Արմեն Աշոտյանի ամբողջական խոսքը` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031