Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրը «Ծածկած շուկայի» օ՞րը կընկնի

Մայիս 20,2014 21:25

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը մտահոգություն ունի, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի վաճառքը կարող է վտանգել ճարտարապետական տեսքը:

«Մտահոգություն այնն է, որ այն խիստ պայմանները, որոնք դրված էին նախորդ պայմանագրի մեջ այս անգամ կարող է չլինեն: Վաճառքի նախորդ պայմանագրում հստակ պահանջ կար, որ շենքի նշանակությունը պետք է մնա ու մարզահամերգային նպատակներով պետք է օգտագործվի: Հույս ունեմ, որ այս օտարման ժամանակ էլ այդ պահանջները նման խիստ ձեւով կդրվեն, որ չստացվի փակ շուկայի պատմությունը, երբ շենքին վերաբերում էին ոչ թե հուշարձան, որ հատուկ նպատակի համար է նախագծվել, այլ որպես քառակուսի մետր : Քանի որ մշակույթի նախարարությունը չի կարողանում մասնավորի հետ իր գործառույթները լավ կատարել, լուրջ մտահոգություններ ունեմ ու հիմքեր չունենք լավատես լինելու: Ծածկած շուկայից հետո ցանկացած հուշարձան կարող է նույն վիճակում հայտնվել»,- ասաց Սարհատ Պետրոսյանը:

Նա նաեւ նկատեց, որ այս անգամ համալիրի վաճառքի գինը մի քանի անգամ ավելի թանկ է՝ 19 մլրդ 350 մլն 100 հազար ՀՀ դրամ նախնական արժեքով. «Նախորդը, եթե չեմ սխալվում, ութ միլիոն դոլար էր, ու պետությունը կարողացել էր խիստ պահանջներ դնել, հիմա, երբ գումարը մեծացել է, պետական շահերը առաջ տանելու ռիսկի հավանականությունը կնվազի»:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մայիսի 19-ից հանվել է աճուրդի, ԴԱՀԿ ծառայության փոխանցմամբ, ժամկետը լրանում է մայիսի 29-ին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031