Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը՝ Շուշան Պետրոսյանի ներողության ու առանձնազրույցի մասին

Մայիս 20,2014 20:38

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանից, բացի հրապարակային ներողությունից, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ներողություն է խնդրել նաեւ առանձնազրույցի ժամանակ:

Լրագրողի պատմելով, Շուշան Պետրոսյանը մասնավոր զրույցի ժամանակ իրեն վստահեցրել է, որ նրան վիրավորելու ոչ նպատակ, ոչ էլ ցանկություն է ունեցել:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը չցանկացավ ներկայացնել առանձնազրույցի մանրամասները, միայն ասաց, որ պատգամավորը կրկին բացատրել է, որ նկատի է ունեցել հարցազրույցների տակ թողնված վիրավորական մեկնաբանությունները, որոշ լրագրողների աշխատաոճը:

«Բայց լրագրողները կապ չունեն այդ մեկնաբանությունների հետ: Ես էլ նրա հետ հարցազրույց չէի արել, որի տակ մեկնաբանություններ թողնեին, այսինքն, ինձ հետ, իմ անձի հետ որեւէ խնդիր չկար»,- պարզաբանեց լրագրողը:

Մեր հարցին, թե պատգամավորների հետ միջադեպերի ժամանակ ու նման վարքագծի դեպքում սովորաբար լրագրողները դիմում են միանգամից ԱԺ էթիկայի հանձնաժողով, ինչո՞ւ դուք ի սկզբանե, երբ դեռ ներողություն էլ չէր խնդրել, հայտարարեցիք, որ չեք դիմելու հանձնաժողովին, Ռուզաննա Ստեփանյանը պատասխանեց. «Ցանկություն չունեի, կարծում եմ, որ մարդը նախ ինքը պետք է հասկանա իր կատարած քայլը, այդ քայլից հետեւություններ անի, եթե ինքը հետեւություն չի անում, ապա դիմել այս կամ այն ատյանին եւ պարտադրելու, համոզելու որեւէ իմաստ չէի տեսնում: Ինքը վիրավորել ու ներողություն է խնդրել, դա լրիվ բավարար է, էլ ինչ պետք է աներ»:

Ինչ վերաբերում է Շուշան Պետրոսյանի դիտարկմանը, թե «Ազատությանը», այս երկու տարիների ընթացքում երկու-երեք հարցազրույց եմ տվել, ինձ հարց են տվել, ես չեմ հետաքրքրվում ով է իմ առջև, հետո տեսնում եմ կտրում են, աշխատաոճ է, դրա համար իրենք գումար են ստանում, պատվեր են կատարում և այլն, բայց դա էլ մի կողմ զազրախոսությունները իմ ազատությունն ու իմ իրավունքն են…» , Ռուզաննա Ստեփանյանը չմտաբերեց մի հարցազրույց, որ վերջին տարիներին իրենց լրատվամիջոցն արած լիներ երգչուհի- պատգամավորի հետ. «Ես տեղյակ չեմ՝ խոսքն ինչ հարցազրույցի մասին է , փորձեցի հասկանալ, բայց այդպես էլ չպարզեցի թե ինչ հարցազրույց է եղել: Չեմ հիշում, որ վերջին շրջանում իր հետ հարցազրույց արած լինենք, սա, համենայնդեպս, նրա հետ իմ առաջին հարցազրույցի փորձն էր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` Ռուզաննա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ իհարկե որոշողը դուք եք, սակայն այս նյութը, որ կարդում եմ ուզում եմ հասկանալ, թե ինչու է այն գրվել: Եթե ձեր համար այն հաստակ է ու գտնում եք, որ կարևոր նյութ է, ապա ասելու բան չունեմ: Մտածել եմ առաջարկում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031