Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` «Հետքի» լրագրողի հաղորդման հիման վրա

Մայիս 20,2014 20:15

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ավագ քննիչ Հ. Վ. Մկրտչյանի կողմից հարցաքննվել է «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը: Քննիչը գրությամբ հայտնել է, որ լրագրողի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2014թ. մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 40101214 քրեական գործը ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Կատարվում է նախաքննություն:

 

Մանրամասները կարող եք կարդալ «Հետք»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031