Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիվասել-ՄՏՍ». «Անանիա Շիրակացի ճեմարանից» ծրագիր ներկայացնելու առաջարկ չի եղել. «Փաստինֆո»

Մայիս 20,2014 19:32

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի» տարածքում հանվել է բջջային կապից օգտվելու արգելքը՝ որոշ վերապահումներով։  Պարզվում է՝ ճեմարանի սաներին թույլատրվել է օգտագործել միայն «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից տրամադրված հեռախոսն ու քարտը:

«Ժողովրդի» հետ զրույցում «Անանիա Շիրակացի ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանը պատճառաբանել է, թե  հարյուրավոր այլ ընկերություններ ևս տարբեր առաջարկներ են արել, բայց «Օրանժինն» ամենահարմարն է եղել:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հայաստանի մյուս բջջային օպերատորներից: «Վիվասել-ՄՏՍ» ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանն լրագրողներին հայտնել է, որ ճեմարանից, որևէ ծրագիր ներկայացնելու վերաբերյալ առաջարկություն չեն ստացել։«Մենք այս պատմության մասին իմացել ենք մամուլից: Ընդ որում՝ նորից եմ ասում, ճեմարանից մենք պայմաններ, ծրագիր ներկայացնելու առաջարկություն չենք ստացել»,- ասաց Վահե Իսահակյանը:

 

Մանրամասները կարող եք կարդալ «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031