Մայիսի 20-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` թերակղզու մոտակայքում, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով (ուժեղ ալեկոծություն) նավը տատանվում է (5 ուղևորներով). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով «Կիլիկիա» առագաստանավը արգելափակվել է լճի ծանծաղուտում:
Ժամը 15.13-ի դրությամբ ջրափրկարարները նավն անվնաս դուրս են բերել բաց լիճ:
Կարդացեք նաև
ԱԻՆ