Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը շարժվում է դեպի երկրորդ սառը պատերազմ. Մեդվեդև. ИТАР-ТАСС.

Մայիս 20,2014 19:07

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ամերիկյան «Բլումբերգ» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները տանում են դեպի սառը պատերազմ, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Ըստ էության, մենք դանդաղ, բայց հստակ քայլերով շարժվում ենք դեպի երկրորդ սառը պատերազմ, որը ոչ մեկին պետք չէ», – կարծում է Մեդվեդևը, – «Քաղաքականության արվեստը առավել զուսպ, հաշվարկված, նուրբ, խելացի, բանական լուծումներ գտնելն է, ինչը նախագահ Օբամային երկար ժամանակ հաջողվում էր, բայց այն ինչ արվում է հիմա, ցույց է տալիս, որ նման որոշումներ կայացնելու պաշարները ԱՄՆ-ի վարչակազմի մոտ սպառվել է, և դա վատ է նաև ԱՄՆ-ի համար», – ասել է նա՝ ավելացնելով, որ Օբաման կարող էր քաղաքական ավելի մեծ նրբազգացություն դրսևորեր:

«Շատ ափսոս, որ այն ինչ մենք նախկինում միասին արել ենք, այն արդյունքները, որոնց հասել էինք, այժմ բազմապատկվում են, ինչպես ընդունված է ասել, զրոյով», – հայտնել է ՌԴ վարչապետը՝ հավելելով, որ Օբամայի պաշտոնավարումից հետո կգա նոր վարչակազմ և բոլորը կմոռանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031