Կենսաբանության ոլորտում կեղծված դիպլոմով ատենախոսության պաշտպանությունը, որի մասին ժամանակին տեղեկացրել էինք, չեղյալ է հայտարարվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահին էլ ունեն ինչ-ինչ թերություններով չորս ատենախոսություն, որոնք պատրաստվում են վերադարձնել խորհուրդներին, սակայն դրանց թվում կենսաբանության ոլորտի աշխատանք չկա:
Ինչ վերաբերում է չինացի գիտական ղեկավար ունեցող աղմկահարույց ատենախոսությանը, մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Հոդվածը Aravot.am-ի կայքում կլինի՝ մայիսի 22-ին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ