Ադրբեջանը թույլ չի տվել ԵԽԽՎ փոխնախագահ, Վեհաժողովի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռընե Ռուքեին մուտք գործել Ադրբեջան, հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորին:
Ռուքեն Բրասյորի գլխավորած պատվիրակության հետ մայիսի 22-23-ը պետք է մեկներ Բաքու, սակայն Ադրբեջանը հրաժարվել է նրան վիզա տրամադրել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ռուքեի Բաքու մեկնելու արգելքի պատճառը Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունն է, ինչի համար Ադրբեջան նրան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ