Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԻՄ համակարգում Ժողովրդավարության ձեւավորման հարցում մեծ է հատկապես կանանց ունեցած դերը»

Մայիս 20,2014 18:26

«Որքան կայացած է տեղական ժողովրդավարությունը, ՏԻՄ համակարգը, ժողովուրդն, այնքան, բնականաբար, ավելի բարեկեցիկ, ավելի բարվոք պայմաներում է ապրում»:

Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը:
Ըստ նրա`ՏԻՄ համակարգը այն համակարգն է, այն ոլորտն է, որն ամենամոտն է քաղաքացիներին, ամենապարզն է, ամենաարագն է տեսնում նրանց խնդիրները եւ կարող է ամենաարագ լուծումներ առաջարկել:

«Տեղական ժողովրդավարությունը ժողովրդավարության կայացման հիմքերից մեկն է, եւ որ առանց ժողովրդավարության, ընդհանրապես իմաստ չունի խոսել քաղաքացիական հասարակություն պահանջելու մասին»,-նշում է Արմենուհի Կյուրեղյանը:
Նա ՏԻՄ համակարգում Ժողովրդավարության ձեւավորման հարցում մեծ է համարում հատկապես կանանց ունեցած դերը:

«Հասարակության վերաբերմունքը փոխվել է կանանց հանդեպ: Հասարակությունն, ի վերջո հասկացել է, որ կանանց առաջարկները զուտ կանանց ինքնանպատակ խնդիրներ չեն, կանայք չեն առաջադրում հարցեր, որոնք զուտ կանանց են վերաբերում, դրանք խնդիրներ են, հարցադրումներ են, որոնք առաջադրվում են ամբողջ հասարակության կյանքի բարելավման համար: Եւ եթե կինը պայքարում է, ասենք, գործազրկության դեմ, դա միայն իր համար չէ»,-եզրափակում է Արմենուհի Կյուրեղյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031