Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շա՞տ ենք հետ մնում աշխարհից. անհատները՝ ոչ, քաղաքակրթությունը՝այո»

Մայիս 20,2014 17:53

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Հայ կերպարվեստը և կինոարվեստը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում» թեմայով մամուլի ասուլիսը: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգի Ժամանակակից արվեստի թանգարանի, Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարությունների հետ համագործակցությամբ, 2014թ.-ի փետրվարի 20-ից մայիսի 4-ը ներկայացվեց «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը բացման խոսքում նշեց. «Աշխարհին ոչնչով չես զարմացնի՝ բացի հոգևոր արժեքներից: Հայտնվել եվրոպական լուրջ թանգարաններում և ներկայացնել հայկական մշակույթ, հավատացեք, հեշտ չէ: Հիանալի միջոցառում էր, որը շատ լավ էր կազմակերպված: Ի տարբերություն, ցավոք սրտի, հայերի՝ գերմանացիների մոտ հետաքրքրությունն ավելի մեծ էր: 45-50 րոպե ինձ բաց չթողեցին: Զարմանալի է նաև այն, երբ 22 տարեկան գերմանացին մոտենում է քեզ և հարցեր տալիս հայ-բյուզանդական պատմությունից. միջոցառման մեջ հենց հիմնական ակցենտը դրված էր գերմանական ժողովրդին հայկական մշակույթին ծանոթացնելու վրա»:

Ցուցահանդեսը ներկայացվեց 2,5 ամիս, պահանջվեց 7 տարի երկու ֆիլմերը նկարահանելու համար.19 աշխատանք Մինասից և 9 աշխատանք Նարեկ Ավետիսյանից:

Ֆիլմերը ցուցադրվել են ամենուր՝ Դուբայ, Տոկիո, Ավստրալիա և այլն:

Այն հարցին, թե ինչու՞ մինչև այժմ նման միջոցառումներ չեն իրականացվել Հայաստանում, նա պատասխանեց.
-Կան նաև ծրագրեր՝ հնարավորության դեպքում Հայաստանում ևս նման միջոցառումներ կազմակերպելու: Պատճառը ֆինանսն է և մեր՝ այդքան մշակութային ազգ չլինելը: Թվային հեղափոխությունը բոլորին սարքեց դերասան: Հիմա ցանկացած մեկը հնարավորություն ունի անգամ իր սեփական հեռախոսով կինո նկարելու: Չկա ձգտում, ոչ ոք չի ճգնում նոր բան սովորելու, ամեն ինչ հեշտացվել է:Կա նաև երկրորդ հանգամանք՝ իշխանությունը: Նման կիսաավտորիտար երկրներում այն չի քողարկվում:Բոլորը ցանկանում են երկրի ներսում ստեղծել բարեկեցիկ կյանքի պատրանք: Բոլոր դեպքերում երբեմն դեպի առաջ քայլ անելու համար ճանապարհներդ փակում են:

Իսկ, թե ինչի՞ մասին է խոսում Էդգար Բաղդասարյանը և ի՞նչ խնդիրներ ունենք մենք մշակութային իրականությունում, պատասխանեց. «Նկարում եմ այն մասին,ինչն այսօր գրեթե ոչ ոքի պետք չէ. դրանք բարոյականությունն ու խիղճն են:Խիղճն ու էվոլյուցիան հակադարձված են, խիղճը չի կարող էվոլյուցիայի պատրանք լինել, ինչ-որ մեխանզիմ սկսում է ներսից ուտել մարդուն:
Պրոբլեմը անցյալով ապրելն է:Պետք է լինի անցյալից ներկա գիտակցում, որպեսզի ստացվի մշակույթ:Կա ներկա սերունդը կրթելու լուրջ խնդիր, պետք է լինեն տարբեր ծրագրեր, կրթական մշակութային երկխոսություններ»:

Ստելլա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031