Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ախմետովը, իր տասնյակ հազարավոր աշխատողներին զանգվածային ցույց անելու կոչ է արել, հայտնում է «BBC»-ն:
«Մարդիկ հոգնել են վախի և տեռորի մեջ ապրելուց», – ասել է Ախմետովը՝ Ուկրաինայի արևելքի անջատողականներին մեղադրելով երկիրը «ցեղասպանության» տանելու մեջ:
«ZN.ua» լրատվականի փոխանցմամբ, «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն խորհրդի» նախագահության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է շրջանի ազգայնականացման գործընթացի մեկնարկի մասին և դատապարտել Ախմետովին իրենց դեմ ցույցեր կազմակերպելու համար:
«Ախմետովը կատարել է իր ընտրությունը: Ցավոք այդ ընտրությունը Դոնբասի ժողովրդի դեմ է: Կիևին հարկ մուծել նշանակում է ֆինանսական օգնություն տրամադրել Դոնբասում ահաբեկչության համար», – հայտնել է Պուշիլինը:
Ավելի վաղ Ռինատ Ախմետովը հայտնել էր, որ չի պատրաստվում հարկեր վճարել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ