Այսօր Գյումրու «Ֆոտոն» վարժարանում «Samsung Electronics» ընկերությունը բացեց ինովացիոն տեխնոլոգիաներով հագեցած առաջին դասարանը հանրապետությունում: Այն, ըստ ընկերության պաշտոնական ներկայացուցչի`«Samsung Electronic» –ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Սանգ Պիլ Չանի, արժե 45-50 հազար դոլար: Վերջինս, սակայն, փոքր նվեր համարեց սա, իր իսկ բառերով ասած, Հայաստանում սիրված բրենդ Samsung-ի կողմից:
Այս իրադարձությանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը հպարտացավ, որ երկրորդ այդպիսի լսարանը Գյումրու «Ֆոտոն» վարժարանից հետո նոր միայն կբացի Երևանի պետական համալսարանում ու Samsung Electronics ներկայացուցչին ակնարկեց շարունակել նվիրատվությունը:
Նախարարը պատասխանեց նաև լրագրողներին հուզող մի քանի հարցերի: Այս թեմային կանդրադառնանք ավելի ուշ:
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մենք մեր գորընկերներին ԿԽՆԴՐԵՆՔ, խնդրեք պիտի էլ ուրիշ ճար չունեք: