Վաղվանից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի ակադեմիա տեխնիկական կենտրոնում սկսում է առաջին անգամ ուսումնամարզական հավաք անցկացնել հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մեր ընտրանին նախապատրաստվում է մայիսի 27-ից հունիսի 6-ը կայանալիք ընկերական երեք հանդիպումներին:
Մայիսի 27-ին Ժնեւի (Շվեյցարիա) «Ֆոնտեն» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Միացյալ Արաբական Էմիրությունների, մայիսի 31-ին Սիոնի «Ստադ դը Տուրբիյոնում»` Ալժիրի, իսկ հունիցի 6-ին արդեն Մայնցում` Գերմանիայի ընտրանիների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ffa.am-ի