Campionat.com-ը տեղեկացնում է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Կապանի «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանով հետաքրքրված են ռուսաստանյան երկու ֆուտբոլային ակումբներ:
Ֆուտբոլիստը, որ ծնվել է Ռուսաստանում եւ «Կրասնոդարի» ֆուտբոլային ակադեմիայի սան է, հրավիրվել է այնտեղից: Ըստ աղբյուրի, ակումբի հետ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հուլիսին:
Ավելի վաղ իտալական եւ բելգիական մամուլը գրել էր, թե Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի որակավորման փուլում Շվեյցարիայի «Սերվետի» հետ հանդիպման ժամանակ Բեգլարյանի խաղին հետեւում էին «Ֆիորենտինայի», Զալցբուրգի «Ռեդ Բուլի» եւ «Բրյուգեի» սելեկցիոներները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` facebook.com-ի