Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սաքունցի «Մարտի 1-ի» նոր ցուցակում են Ռուբեն Հայրապետյանը, Հովիկ Աբրահամյանը

Մայիս 20,2014 16:48

«Մարտի 1-ին ոչ թե տեղի է ունեցել ոստիկանության ուժերի եւ խաղաղ ցուցարարների բախում, դա ընդամենը մի դրվագ է , մարտի 1-ին տեղի է ունեցել պետության զավթում այդ ժամանակ գործող իշխանությունների կողմից եւ այդ զավթումը ոչ միայն իրականացվել է ոստիկանական ուժերի ներգրավմամբ, այլ նաեւ պետական ապարատի ողջ ռեսուրսներով»,- այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքերով՝ 2013 թվականի հոկտեմբերին իրենք գրություն են ուղարկել ՀՔԾ՝ պահանջելով ներկայացնել տեղեկություն քննության արդյունքների վերաբերյալ, սակայն ՀՔԾ-ն հայտնել է, որ իրենք նպատակահարմար չեն գտնում հրապարակել նման տեղեկատվությունը, իսկ ՀՔԾ-ին եւ գլխավոր դատախազին արված այն առաջարկին, թե որ պաշտոնատար անձանց պետք է քննել, դատախազությունից չեն պատասխանել, իսկ ՀՔԾ-ն հայտարարել է, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ դիմումատուին տալ քննչական գործողությունների վերաբերյալ տեղեկությունների ընթացակարգը:

«Փոխվել է ՀՔԾ պետը, փոխվել է քաղաքական ղեկավարությունը, հանձինս հանրապետության նախագահի, բայց կամքը, Մարտի 1-ի հանցագործության բարձրացման ուղղությամբ, մնացել է նույնը»:

Պարոն Սաքունցը հայտարարեց, որ ապրիլին իրենց հրապարակած «Մարտի 1-ի» ցուցակը անհրաժեշտ է համարում լրացնել մի շարք մարդկանցով եւ առաջին հերթին ցուցակում պետք է ընդգրկվեն մարզպետները, եւ պետք է ճշտել, թե որտե՞ղ են նրանք գտնվել, նամանավանդ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Նմանապես կավելացնեի Ռուբեն Հայրապետյանի անունը, որը «Հարսնաքարի» դեպքերից շատ չոր դուրս եկավ, այսինքն՝ մարդիկ, ովքեր բավականին մեծ ծառայություններ են մատուցել «Մարտի 1-ի» գործում: Բնապահպանության նախարարը, ի՞նչ նշանակություն է ունեցել, որտե՞ղ է գտնվել, փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը»:

Ցուցակի մեջ մտնում են նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Փամբուկյանը, Մնաց Մնացականյանը, Լեւոն Սարգսյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031