ՆԱՏՕ-ն կրկին հայտարարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանի մոտից հետ կանչելու ոչ մի նշաններ չի տեսնում, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Ռուսաստանի հետ Ուկրաինայի արևելյան սահմանում իրավիճակի փոփոխության ոչ մի տվյալներ մենք չունենք», – մայիսի 20-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից հայտնել են լրատվականին՝ մեկնաբանելով, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սահմանի մոտ Պուտինի հայտարարությունից մեկ օր անց:
Մայիսի 19-ին ՌԴ նախագահը հրամայել էր Ուկրաինայի մոտ զորավարժություններ անցկացնող ռուսական զորքերը բերել մշտական տեղակայման վայր:
Նույնը օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել էր, որ իրենք ոչ մի ապացույց չունեն, որ ռուսական զորքերը հետ են քաշվում. «Ռուսական զորքերը հետ կանչելու մասին սա արդեն նրա (Պուտինի) երրորդ հայտարարությունն է, բայց մենք դեռևս չենք տեսել, որ զորքերը հետ քաշվեն, և ես ափսոսանք եմ հայտնում դրա համար», – ասել էր Ռասմուսենը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև