Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գիտեի, որ խոսելու են հետեւիցս, բամբասեն». Չնայած կարծրատիպերին, միայնակ մայրերի թիվը գնալով աճում է. «Մեդիալաբ»

Մայիս 20,2014 16:26

44-ամյա Ալլա Բաբայանը, ում այդպես էլ չէր հաջողվել ամուսնանալ եւ ընտանիք կազմել, մոտ մեկ տարի առաջ որոշեց արմատապես փոխել իր կյանքը եւ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ:

«Գիտեի, որ խոսելու են հետեւիցս, բամբասեն, քննադատեն, որ միանշանակ չի ընդունվելու որոշումս, բայց հիմա էլ ընտրության դեպքում, նույն որոշումը կկայացնեի,-«Մեդիալաբին» ասում է Բաբայանը,-տղայիս գոյությունը լրիվ փոխեց կյանքս ու ապրելուս իմաստը»:
Աշխատանքային միջավայրում Ալլայի որոշումը նորմալ ընդունվեց.
«Բոլորն էլ կիրթ ու գիտակից մարդիկ են, բժիշկներ,- ասում է Ալլան,- իսկ հարևան-բարեկամների շրջանում թեև սկզբում նկատում էի հետաքրքրասեր հայացքները, բայց նաև իմ պահվածքից էր, որ ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել, հաճախ մորս էին հարցուփորձ անում»,-պատմում է նա:

Չնայած հայ հասարակության մեջ արմատացած կարծրատիպային մոտեցումներին, մասնագետները պնդում են, որ վերջին տարիներին զգալի մեծացել է արհեստական բեղմնավորման դիմող միայնակ կանանց թիվը:

«Եթե համեմատենք, ներկայում մեր սոցիումը իսկապես փոխվել է,- ասում է սոցիոլոգ Անահիտ Սահակյանը,- չամուսնացած կանանց թիվը գնալով մեծանում է, եւ իրավիճակը նոր կանոններ է թելադրում: Եթե տարիներ առաջ միայնակ մայրերին մատով էին ցույց տալիս, այսօր վերաբերմունքն էլ է փոխվել նրանց նկատմամբ»:

Սահակյանի տեսակետը հաստատում է նաեւ «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Քրիստինա Մելիքյանը:

«Արհեստական բեղմնավորման դիմողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ զգալի մեծացել է,- ասում է նա,-դիմողների 5-10%-ը կանայք են, ովքեր չունեն ամուսիններ, գրանցված ամուսնություններ, բայց ուզում են մայրանալ»:

Ըստ սոցիոլոգի, հայ իրականության մեջ այս միտումների մեծացման կարևոր պատճառներից մեկն էլ նաև արտագաղթն է.
«Արտագաղթը եւս մեծ դեր ունի,- նշում է նա-շատ կանայք մենակ են մնացել, ընտանիք ստեղծելու, զուգընկեր ունենալու հնարավորությունն է նվազել, որովհետև տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի` գրեթե անմիջապես բանակից գալուց հետո»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031