Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով՝ երկու ժամ խորհրդակցականում

Մայիս 20,2014 16:06

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը երկու ժամ մնաց խորհրդակցական սենյակում դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով նրա պաշտպան Մարի Դոզեի միջնորդության հետ կապված որոշում ընդունելու համար:

Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, որով մերժեց Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու, նրան ազատ արձակելու մասին միջնորդությունը:

Տուժող կողմի ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը հրապարակման պահին ներկա չէին, դիմում էին ներկայացրել եւ խնդրել էին հարգելի համարել իրենց բացակայությունը մեկ այլ գործով մասնակցելու համար: Իսկ տուժողներն էլ ընդհանրապես չէին եկել, քանի որ ավտովթարից մահացած իրենց որդիների մահվան 7-րդ ամիսն էր:

Ֆրանսիայի փաստաբանը ասաց, որ կիլոմետրեր է կտրել, որպեսզի մասնակցի այս նիստին, իսկ մեղադրող Ա.Սարգսյանն էլ ակնարկեց, որ սա, ըստ էության, արտահերթ նիստ էր, քանի որ նախորդ նիստին պաշտպանը թարգմանի պատճառով չէր կարողացել իր միջնորդությունն անել:

«Ես ինձ նման բան թույլ չէի տա:Բայց քանի որ կարող եմ մասնագիտական համերաշխությունն ընդունել, ստիպված եմ հետաձգելու համար միջնորդել»,-ասաց նա:
Դատարանում թարգմանությունը լավագույնս իրականացրեց արտոնագրված փաստաբան Անահիտ Մեսրոպյանը:

Դատական առաջիկա նիստերը նշանակվեցին մայիսի 30-ին, հունիսի 2-ին, 6-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նկատի ունենալով մահացած պատանիների ընտանիքի կեցուածքն ու վերաբերմունքը, եւ նաեւ՝ հանրային որոշ – նոյն տիպի – տրամադրութիւններ, արդեօք կարելի չէ՞ մտածել թէ Վարդան Պետրոսեան բանտում պահելու որոշումը կը միտի նաեւ ապահովելու անոր մարմնային անվտանգութիւնը… Մինչեւ որ վերջնական եւ ըստ էութեան վճիռը արձակուի, որմէ ետք, ամէն պարագայի, բանտից դուրս գալով ան անմիջապէս եւ օրինապէս կարող է մեկնիլ ուրիշ երկիր: Մինչեւ որ Հայաստանում, գոնէ այս խնդրում, կիրքերը հանդարտին… Քանզի ժամանակը կը բուժի ամէն բան… Ի դէպ, այս վերլուծման լոյսին տակ՝ իր դաստեարակչական բարձրաթիռ ելոյթների ընթացքում, Յարգելի Մեթր Մարի Լոռ Դոզեն կը թուի մոռցած ըլլալ ֆրանսական օրէնքի մի այլ տուեալ, ըստ որու, «ժամանակաւոր կալանք»ը կարող է որ հիմնուի «հանրային կարգի» խախտման վտանգի կամ մտահոգութեան վերաբերերող նկատողութիւնների վրայ: — Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031