Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի համանախագահները ափսոսանք են հայտնել հրադադարի խախտումների վերաբերյալ

Մայիս 20,2014 15:42

ԵԱՀԿ Մինսկի համանախագահները Բերձորում (Լաչին) և Քարվաճառում (Քելբաջար) դիտարկումների ժամանակ նկատել են ենթակառուցվածքների բարելավման նշաններ, սակայն չեն տեսել որևէ նշան, որը կվկայեր, թե վերջին տարիներին բնակչության քանակը փոփոխվել է, ասված է մայիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրության մեջ:

Մինսկի խումբը Ղարաբաղի շփման գծում դիտարկումներ է անցկացրել մայիսի 16-19-ը, համանախագահները (Ռուսաստան՝ Իգոր Պոպով, ԱՄՆ՝ Ջեյմս Ուորլիք, Ֆրանսիա՝ Ժակ Ֆոր)ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ այցելել են նաև Սարսանգի ջրամբար և քննարկել դրա կարգավիճակը և գործածման ծրագրերը: Նրանք հույս են հայտնել, որ հանուն շրջանի զարգացման կողմերը համաձայնության կգան ջրային պաշարները համատեղ օգտագործելու հարցում:

Մայիսի 19-ին շփման գիծը հատելու մասով համանախագահները ափսոսանք են հայտնել, որ հրադադարի ռեժիմը շարունակվում է խախտվել, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում. «Քանի որ գոյություն չունի հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ, այդ պատճառով կողմերը միմյանց են մեղադրում հրադադարը խախտելու մեջ», – ասված է հաղորդագրությունում:

Համանախագահները Բաքվում հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ: Նրանց հետ քննարկել հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող կետեր և ընդգծել, որ վերջնական կարգավորման հիմքը մնում են այն տարրերը, որոնք համանախագահ երկրների նախագահները շեշտել են 2009-2013 թվականների իրենց հայտարարություններում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031