Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը պետք է պաշտպանի սպառողին». Գենադի Օնիշչենկո (Տեսանյութ) 

Մայիս 20,2014 15:40

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստը։
Նիստի ներկաների շարքում էին ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱՊՀ ձեւաչափով այս հանդիպումը հարստացնում է բոլորին նոր գաղափարներով:Պրն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ Հայաստանը նիստում ներկայացնում են ոչ միայն պետական մարմինները, այլ նաեւ հասարակական կազմակերպությունները. «Սա նշանակում է, որ այստեղ կա նաեւ պետության եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցություն»: Նախարարը հայտնեց, որ սպառողների պաշտպանության ոլորտում խնդիրները բազմաթիվ են. «Հիմնականում դրանք վերաբերում են մարդու կյանքին,առողջությանը եւ անվտանգությանը»:

Նախարարի խոսքերով՝ պետության կողմից որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հասարակական կազմակերպությունները ավելի ուժեղ լինեն եւ նրանց ձայնը ավելի հասանելի լինի թե՛ պետության, եւ թե՛ հասարակության համար։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

 

ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոն՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նիստի կարեւորությանը, հայտնեց, որ 1991 թվականից սկսած ԱՊՀ բոլոր երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենքների ընդունման շնորհիվ ամրացել է քաղաքացիների պաշտպանվածությունը բոլոր բնագավառներում՝ սկսած առողջապահությունից մինչեւ ֆինանսական խնդիրները:

Գ. Օնիշչենկոն տեղեկացրեց, որ խորհրդի շրջանակներում մշակվել են սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենքներ. «Այս օրենքները հնարավորություն են տալիս սպառողին լինել ավելի գրագետ եւ տեղեկացված, հնարավորություն են տալիս սպառողին իմանալ իրենց իրավունքները եւ օգտվել այդ իրավունքներից: Իսկ պետությունն էլ իր իրավասությունների շրջանում պետք է պաշտպանի սպառողին»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը լրագրողներին ասաց, որ նիստի հիմնական նպատակը սպառողների շահերը պաշտպանող պետական եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն է: Լ. Խալիկյանը առանձնացրեց, որ Հայաստանում ամենաշատը սպառողների իրավունքները խախտվում են այն ոլորտներում, որոնք վերաբերում են սպառողների կյանքին եւ առողջությանը. «Թե՛ հագուստը, թե՛ խաղալիքները, թե՛ վառելիքը բոլորը համարվում են ռիսկային գործոններ եւ սպառողների կյանքի համար վտանգավոր են: Եթե սպառողը գիտի իր իրավունքները, ապա ռիսկերը նա հասցնում է մինիմալի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031