«Ուորլիքի հայտարարության բովանդակության մեջ ոչ մի նորություն չկա»,- այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը:
Նա նշեց, որ պարբերաբար խոսվել է տարածքներ հանձնելու մասին եւ այդ առաջարկությունների մեջ միակ տարբերությունը, այն է, որ եթե մի ժամանակ Ամերիկան դադարել էր զբաղվել արցախյան խնդրով, այսօր ակտիվացել է: Հետեւաբար՝ Ուորլիքի հայտարարությունը չի վախեցնում Արմեն Աղայանին, քանի որ նա համարում է, որ սա միայն դիրքային առավելություններ ստանալու հարց է.
«Սա շախմատի մեջ «մատի» քայլը չէ, ինչ-որ դիրքային առավելություններ ստանալու հարց է, Ադրբեջանին հանգստացնելու, դրանից առաջ մի քիչ կոպիտ էին խոսել, Հայաստանին վախեցնելու համար էր, կամ հակառակը՝ ինչ-որ հնարավորություններ առաջարկելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում որպես այլընտրանք»:
Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը, մեջբերելով 4 տարի առաջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, թե իրենք խոսում են ԼՂՀ եւ Հայաստանի հետ կապ ունենալու մասին, Լաչինում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին պարոն Խառատյանը խորհուրդ տվեց հանրահավաք կազմակերպել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարության դեմ.
Կարդացեք նաև
«Ուորլիքն ասել է այն, ինչը ոչ մեկը չի հերքում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, այսինքն՝ եթե մենք անհանգիստ ենք կամ վախեցած ենք, ապա պիտի գնանք խոսենք, բողոքի հանրահավաքներ անցկացնենք գործող վարչակարգի դեմ, ոչ թե ամերիկացիների, ռուսների կամ ֆրանսիացիների»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ