Արաբական Միացյալ էմիրությունների մաս կազմող Շարժայի էմիրության կառավարիչ, շեյխ սուլթան Բին Մուհամմեդ Ալ Քաշիմին ընդունել է մայիսի 17-24-ը Շարժայում անցկացվող՝ Պարսից ծոցի թատերական փառատոնի մասնակիցներին: Վերջում նա հանդիպման ներկաներին հրավիրել է իր հետ մեկնել Հայաստան՝ մասնակցելու նոյեմբերին հրավիրված՝ Թատրոնի միջազգային համաժողովին, գրում է «Գալֆ Թըդեյ» պարբերականը:
Շեյխ սուլթանը՝ թատրոնը անվանելով «բոլոր արվեստների մայր», հորդորել է ստեղծել համայն Ծոցի թատերական ինստիտուտ՝ Ծոցի արաբական հատվածներում թատերական կյանքը խթանելու, թատերական ընկերություններին և նրանց բաժնետերերին օգնելու համար:
Նա ներկաներին պատմել է նաև թատրոնում ունեցած իր անձնական փորձի մասին, թե ինչն է իրեն ոգեշնչել դրամատուրգիայի մեջ խորանալու և գրական երկեր ստեղծելու համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ