Մայիսի 19-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Երևանի Ալ. Մանուկյան փողոցում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ ծառայություն իրականացնելիս, 1951 թ. ծնված Էմմա Բ.-ի պայուսակը բացահայտ հափշտակելու պահին բռնել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են ներկայացրել 1998 թ. ծնված Արշակ Թ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն