Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայի վերակառուցման գործընթացը կրկին վերսկսվել է

Մայիս 20,2014 14:19

Զանգվածային որոշ լրատվամիջոցներում Հյուսիսային պողոտայում ընթացող նորոգման աշխատանքների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հյուսիսային պողոտայի վերակառուցման գործընթացը, որը մեկնարկել էր 2013 թ հոկտեմբերի վերջին և ժամանակավորապես ընդհատվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով, կրկին վերսկսվել է: Արդեն իսկ հայտնի է՝ վերակառուցման համատեքստում Հյուսիսային պողոտայում համալիր փոփոխություններ կիրականացվեն: Հատակի սալիկապատման՝ Հյուսիսային պողոտայի բետոնե ծածկը գրանիտե բազմագույն սալաքարերով փոխարինելու գործընթացը, որ 2013 սկսվել էր, այսօր շարունակվում է:

Սալիկապատման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Վերջերս կատարված շրջայցի ընթացքում /փետրվարի 22-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր տեղակալների՝ Կամո Արեյան, Դավիթ Օհանյան, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյան, կառուցապատողի, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել Հյուսիսային պողոտայի աշխատանքային տեղամասերում: Շրջայցի ընթացքում, որին մասնակցել է նաև Ճարտպետկոմի նախագահ և Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, քննարկվել են Հյուսիսային պողոտայի վերակառուցմանը վերաբերող հիմնական խնդիրները/ գեղարվեստական սալիկապատման 3 տարբերակներից բոլորի համաձայնությամբ արդեն իսկ մեկն ընտրվել է: Շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետին ներկայացվեց, որ սալիկապատման ընթացքում նոր նյութերի և տեխնոլոգիաների շնորհիվ պողոտան հնարավոր կլինի շուրջ 4-5 տասնամյակ օգտագործել:
Ընդհանուր առմամբ, որպես Հյուսիսային պողոտայի վերակառուցման վերջնաժամկետ նախանշվում է օգոստոս ամիսը:

Հյուսիսային պողոտայի վերակառուցման նպատակը պողոտայի արտաքին տեսքն ավարտին հասցնելն է: 2006-07 թվականներին, որպես ժամանակավոր լուծում այն պատվել էր գունավոր բետոնով, իսկ սալիկապատումը հետաձգվել էր մինչև Հյուսիսային պողոտայի ամբողջական շահագործումը / մինչ օրս պողոտայի լուսավորության, շենքերի գեղարվեստական լուսավորության, կանաչապատ և ծաղկապատ հատվածների, ջրային լուծումների հարցը լուծված չէ, և դրանք նույնպես ներկա փուլում պիտի իրականացվեն/: Ընդհանուր առմամբ Հյուսիսային պողոտայում սալիկապատման ենթակա է մեկ հեկտար (10 հազար քմ) տարածք:

Հյուսիսային պողոտայի սալահատակի վերակառուցմամբ զբաղվում է «Դալմա Շին» ՍՊ ընկերությունը, ներդնող ընկերությունն է «Տաշիր Գրուպ»-ը: Վերակառուցման աշխատանքների համար ներդրվել է 5/հինգ/ միլիոն դոլար:

Հյուսիսային պողոտայի վերակառուցումը դիտարկելով Երևանի քաղաքապետարան-մասնավոր սեկտոր համագործակցության լավ օրինակ, շեշտենք, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեից Հյուսիսային պողոտայի վերակառուցմանը ֆինանսական միջոցներ չեն ուղղվելու:

Վերակառուցման ընթացքում զգալի չափով, ավելի քան՝ 4 անգամ կավելանան Հյուսիսային պողոտայի կանաչ հատվածները:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031