Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ապատյան. «Արմեն Աշոտյանը ժամանակ է ձգում»

Մայիս 20,2014 14:02

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը ԿԳ պաշտոնական կայքում կարդալով զետեղված տեղեկատվությունը, հիասթափվել է: Aravot.am-ի հետ զրույցում նա փաստեց. «Միջազգային բակալավրիատի հայերեն թարգմանության հարցը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Դիլիջանի դպրոցը պատրաստվում է օգտագործել միջազգային բակալավրիատի ծրագիրը եւ կրթական բանաձեւը դնել իրենց կրթական ծրագրի հիմքում:

Այդ ծրագիրը իրականացվում էր անգլերեն, նաեւ երկու այլ լեզուներով, սակայն չի բացառվում դրա թարգմանությունը հայերեն եւ այլ լեզուներով: Դա ապացուցվեց այն ժամանակ, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դիմեց Միջազգային բակալավրիատի կազմակերպություն եւ այնտեղից ստացանք պատասխան, որ հայերենով սկզբունքորեն հնարավոր է: Դրանից հետո հարցը բազմիցս բարձրացրել ենք: Տարիուկես առաջ մի առիթով Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե մեկնելու է Նիդերլանդներ՝ հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: Դրանից հետո բավականին ժամանակ անցավ, եւ մենք ստացանք պատասխան՝ խոսքը գնում է տարրական դասարանների մասին՝ այս ծրագրի թարգմանության: Սա բացարձակապես այն չէ, ինչ մենք էինք պահանջում, որովհետեւ որեւէ խնդիր չի եղել այդ ծրագիրը այլ լեզուներով տարրական դասարաններում իրականացնելու հետ կապված:

Ընդհակառակը, Միջազգային բակալավրիատի www.ibo.org կայքում դրված է տեղեկատվություն, որ ծրագիրը կարող է տարրական դասարաններում իրականացնել մայրենի լեզուներով եւ դա այնպիսի մի բան չի, որի շուրջ պետք էր այդքան երկար պայմանավորվել: Կարեւորը դիմպլոմային ծրագրի թարգմանությունն էր հայերեն, որի մասին որեւէ պատասխան չստացանք, ինչը ակնհայտ է դառնում, որ սա պարոն Աշոտյանի կողմից ընդամենը ժամանակ ձգելու եւ մոռացնելու հերթական փորձն է: Պահանջը ավագ դպրոցներին էր վերաբերում, մասնավորապես Դիլիջանի դպրոցի եւ «Քվանտի» ավագ դասարաններին: Մեր պահանջն է ավագ դպրոցում այդ ծրագրերի հայերեն իրականացումը: Մեր մտքով չի էլ անցել, որ այդ ծրագիրը կարող է տարրական դասարաններում անգլերեն իրականացվել: Թող ավագ դպրոցում ծրագիրը թարգմանվի հայերեն, դա այն հարցն է, որ պարոն Աշոտյանը տարիներով քնեցնում է եւ չի բարձրացնում պատկան մարմիններում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Լեզվի հարցը այսպես, թռուցիկ կերպով հնարավոր չէ ընկալել, մեկնաբանել: Ամեն կարգի հակակրանք զգալով Աշոտյանի հանդեպ, պիտի փաստեմ, որ նա միայնակ չէ այս հարցում եւ միայն կրթության բնագավառը եւ այն տնօրինողները չեն, որ կարիք ունեն հիմնափոխման ամեն աոումով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031