Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Գայանե Առուստամյան եւ Կոնստանտին Տեր-Նակալյան

Մայիս 20,2014 13:50

Այսօր ժամը 17-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանի եւ «Բլոգնյուս» կայքի խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանի բանավեճը: Թեման` Հայաստանում պուտինիզմի դեմ ակցիաները եւ դրանց նշանակությունը:

Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:

Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Նախ նշեմ, որ Տեր-Նակալյանը մեծ հաջողություն է գրանցել իր կյանքում, որ նստել է կայացած լրագրող՝ Գայանե Առուստամյանի հետ բանավեճի:
    Հարցս ուղղում եմ Արամ Աբրահամյանին.
    – Պրն. Աբրահամյան, որպես կայացած լրագրող. արդյո՞ք Ձեզ պատիվ է բերում տաղավար հրավիրել ստատուսներ արտատպող ինչ-որ կայքի աշխատողի, քանի որ հասարակությունը շատ լավ գիտի, թե այդ կայքը ինչ առաքելություն է կատարում ու որտեղից է ֆինանսավորվում:
    Ինչու՞ եք անլրջացնում բանավեճը:

  2. Аршак Арзикян says:

    Հարց Գայանեին—Տիկին Գայանե վերջին շրջանի բոլոր արջմտամետ, հակառուսականմանրահավաքները միանշանակ կարելի է չկայացած համարել ; Չեք կարծում որ Հայաստանում իզուր է ձեր նախաձեռնած եվրոպական կողմնորոշման կոչը ,քանզի դրա հետևը չի կանգնի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ…

  3. Գայանե says:

    Հարգելի Արշակ, ազատության համար պայքարի բոլոր դրսեւորումները, եթե անգամ բախվում են այնպիսի տոտալիտար համակարգի պատժիչ ջոկատների դիմադրությանը, ինչպիսին Հայաստանի ոստիկանությունն է, միեւնույն է, կայացած են այն իմաստով, որ դեռ գտնվում են մարդիկ, որոնք դուրս են գալիս այդ բիրտ ուժի դեմ, որը նույնիսկ ֆիզիկական ճնշումների համար չէ ուղարկվում ընդդեմ ակցիայի մասնակիցների, այլ ակցիային հետեւող հանրության վրա հոգեբանական ճնշում գործադրելու եւ վախ սփռելու նպատակ է հետապնդում, նաեւ հուսահատություն, որը շատ հաճախ ստանում է հետեւյալ ձեւակերպումը` միեւնույն է, ոչինչ չի փոխվի:
    Իսկ ես վստահ եմ, որ կփոխվի, միայն թե պետք է ճեղքել այն տեղեկատվական բլոկադան, որի մեջ պահվում է Հայաստանի հասարակությունը: Ես ուզում եմ հիշեցնել դոկտոր Գեբելսի հայտնի արտահայտությունը` «Տվեք ինձ լրատվամիջոցներ, եւ ես ցանկացած ժողովրդի կդարձնեմ խոզերի նախիր»: Այս հրեշավոր հայեցակարգը կիրառվում է Հայաստանում` Կրեմլի դրածոների, ցանցերում մոլեգնող ազդեցության գործակալների ու ցանցային ոլորտում ապատեղեկատվություն տարածող եւ առանձին անհատների ու գաղափարներ անվանարկելու նպատակ հետապնդող «ծովահենների» միջոցով:
    Հայաստանի հասարակությանը պահելով «ռուսը չլինի, մեզ կուտեն» ձեւակերպումը ստացած վախի տիրույթում, կայսերապետական Ռուսաստանը իր վասսալների միջոցով լուծում է հայ ժողովրդին հպատակ ու կառավարելի պահելու հարցը, որի միջոցով պարզապես վերահսկում է ողջ տարածաշրջանը, ժողովուրդների մեջ սերմանելով փոխադարձ ատելություն եւ թշնամություն:
    Իսկ սա դիմադրության լուրջ ձեւեր է պահանջում ու եթե անգամ ես մենակ մնամ, մեկ է` դուրս եմ գալու փողոց ու իմ ձայնը բարձրացնեմ Հայաստանի ինքնիշխանությանը ու իմ` Հայաստանի քաղաքացու ազատություններին սպառնացող ցանկացած երեւույթի դեմ: Բայց փառք Աստծու, ես մենակ չեմ ու տքանի հոգի էլ որ դուրս է գալիս բարձրաձայնելու իր բողոքը, շատ լուրջ մտահոգություն է հարուցում տոտալիտար ռեժիմի իդեոլոգների համար, որոնք ամեն գնով փորձում են հանրության լայն զանգվածների աչքում փչացնել ազատատենչ մարդկանց, որպեսզի նրանց շարքերը չհամալրվեն: Եվ միայն կատարյալ խեղճն է պատսպարվում «մեկ է, բան չի փոխվելու» ձեւակերպման ետեւում, որը պետք է հաղթահարել ուղղակի:
    Իսկ Մենք ընտրության հնարավորություն ունենք` կամ ներմուծել եվրոպական արժեքներն ու տեղայնացնել, փոխել մեր կյանքի որակը ու ձեռք բերել իրավունքի ուժով պաշտպանված արժանապատիվ կյանք, կամ ընտրել կոռուպցիայի եւ ցար ու խոլոպ հաաբերությունների արժեհամակարգով առաջնորդվող երկիր, դեպի պետականության կորուստ եւ Ռուսաստանի քմահաճույքից կախյալ` էթնոսի գոյություն քարշ տալու մշտնջենականություն:

Պատասխանել