«Դուք բոլորդ անբարոյականներ եք», ասել է հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանն իրեն հարց տված լրագրողին։
Տպավորությունն այնպիսին է, թե առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, եւ հանրապետական պատգամավորներն «էս գլխից» ամեն ինչ անում են՝ եւս մեկ անգամ ՀՀԿ ցուցակում հայտնվելու համար։ Այս իմաստով Շուշան Պետրոսյանը, կարելի է ասել, շատ լուրջ» հայտ ներկայացրեց՝ ապացուցելով, որ լիովին համապատասխանում է ՀՀԿ չափանիշներին, մարդկային որակներին եւ գաղափարախոսությանը։ Հուսով ենք՝ ՀՀԿ հաջորդ ցուցակում նա իր արժանի տեղը կզբաղեցնի ինչ-որ տեղ Շմայսի եւ Թոխմախի Մհերի միջեւ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում